Երբ տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ չկա քրեական հետապնդում, հարցեր են առաջանում. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ

– Տիկի՛ն Փոստանջյան, ՀԱԿ-ն իշխանություններին առաջարկում է վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ մենք ունենք խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար: Ակնկալվում էր, որ եթե իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, ապա վարչապետի լիազորությունները կթուլացնեն և կհրաժարվեն սուպերվարչապետական համակարգից։ Ձեր կարծիքով՝ իշխանություններն ինչո՞ւ չեն շտապում իրականացնել այդ փոփոխությունները:

– Հասկանալի է, որ գործող իշխանությունը հագել է այն Սահմանադրությունը, որը կարել էր Սերժ Սարգսյանը: Եվ այդ հագուստը նրանք հաճույքով են կրում, քանի որ տալիս է այնպիսի իրավունքներ, որոնցից նրանք չեն ցանկանում հրաժարվել: Եվ այսօր չեն ցանկանում, որ իրականություն դառնան նախկինում տված խոստումները: Այն բռնապետական կառուցվածքը, որ գոյություն ուներ տարիներ առաջ, այսօր էլ գոյություն ունի:

– Ի վերջո՝ իշխանությունները կգնա՞ն այդ փոփոխություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, միգուցե, 3-4 տարի հետո:

– Նիկոլ Փաշինյանն անցած տարի հայտարարել էր, որ պետք է փոխվեն Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, բայց չգնաց այդպիսի փոփոխությունների:

– ԸՕ-ում փոփոխությունների նախագիծ ներկայացվեց նախորդ ԱԺ-ում, բայց ՀՀԿ-ն չընդունեց այն:

– Այդպես չէ: Այդ օրենքներն իր համար օգտակար են, և նա չի ցանկանում դրանցից հրաժարվել։

– Անցած տարի Դուք հայտարարել էիք, որ Ռոբերտ Քոչարյանը պետական դավաճան է, և որ նրան ներկայացված մեղադրանքի ծավալը պետք է մեծացվի։ Ավելի վաղ ասում էիք, որ նա Հայաստանի թիվ մեկ հանցագործն է: Օրեր առաջ նրան ներկայացվեց երկրորդ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքը: Կարծում եք՝ նորի՞ց պետք է մեծացնել նրա մեղադրանքը:

– Մե՛կ լսում ենք, թե ով է ինչ-որ կաշառքի վերաբերյալ հայտարարություններ արել, մե՛կ էլ լսում ենք այդ տիկնոջը, որ ասում է՝ չեմ հիշում՝ ինչի համար է փոխանցվել կաշառքը: Արժանահավատ չէ, նույնիսկ ծիծաղ է առաջացնում: Այս ամենը ո՛չ վարույթն իրականացնող մարմնի լրջության մասին է խոսում, ո՛չ էլ ինչ-որ ցանկության մասին, որպեսզի բացահայտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

– Ի դեպ՝ քրեական գործերից մեկն էլ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, թե նա 5.300.000 դոլար անհատույց ստանալու համար ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն: «Ս.Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: Կարծում եք՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներն ընդլայնվում են մինչև նրա ընտանիքի անդամնե՞րը:

– Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, բայց ամեն ինչ տեղի է ունենում քաղաքական ենթատեքստով։ Եվ երբ մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ չկա քրեական հետապնդում, ապա մեզ մոտ հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ է այդպես, իսկ ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանը։

– Սերժ Սարգսյանը գործում ներգրավվել է վկայի կարգավիճակով:

– Ես չեմ կարծում, որ նա պետք է վկա լինի, որովհետև իշխանությունը նրան է փոխանցվել։ Եվ նա 10 տարի ապօրինաբար այդ իշխանության ղեկին է եղել։

– Կարծում եք՝ նրան պետք է մեղադրա՞նք առաջադրվի:

– Եթե կա խնդիր, իհարկե։ Մենք ունենք խնդիր, չէ՞։ Մենք ունենք խնդիր, որ մարդը 10 տարի զավթած պահել է իշխանությունը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան