Կարևոր է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագ ավարտին հասցնելը. Ա. Պապիկյանը՝ Գ. Քուգլերին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ավստրիայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:

«ՀՀ դեսպանն անդրադարձավ Ավստրիայի հետ խորհրդարանական կապերի զարգացմանը, կարևորեց երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումները, խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում: Դեսպան Պապիկյանը նաև ընգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ավստրիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակին: Այդ առումով դեսպան Պապիկյանը կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը:

Գուդրուն Քուգլերը տեղեկացրեց, որ ավստրիական կողմը պատրաստ է Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Ավստրիա բարեկամության խմբի ձևավորումից հետո ակտիվ կապեր հաստատել հայաստանյան գործընկերների հետ՝ հետագա քայլերի քննարկման և խորհրդարանական համագործակցության խթանման նպատակով: Նա անդրադարձավ նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևաչափին, կարևորեց խորհրդարանական խմբերի միջև ակտիվ շփումների և հանդիպումների, ինչպես նաև փոխադարձ այցելությունների կազմակերպումը»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: