Տիգրան Խաչատրյանն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման  և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։

«Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․ «Մենք  պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն օտարերկրյա ներդրողները»։  Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի կառավարության նպատակներից է ներդրումների ծավալի մեծացումը և իրականացված ներդրումներով արտադրանքի արտահանումը դեպի ԵՏՄ, ԵՄ և այլ շուկաներ։ Նա ներկայացրել է օրերս ընդունված Կառավարության ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, որոնք հետաքրքիր կլինեն ներդրողներին։ Տիգրան Խաչատրյանն անդրադաձել է նաև Հայաստանի ներդրումային գրավչություններին։

Դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարության ծրագրում շատ են տնտեսական շեշտադրումները։ Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների օրակարգում բաց էր նմանատիպ  գործարար առաքելության ժամանումը։

Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը՝ գյուղտնտեսությունից մինչև ճարտարագիտություն, նախարարին ուղղել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում իրենց բիզնես մտադրություններին։

Տիգրան Խաչատրյանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել այն ոլորտները, որոնք զգալի չիրացված ներուժ ունեն։ Նախարարը հանդիպման ավարտին նշել է, որ նախարարության և «Բիզնես Արմենիայի» աշխատակիցները ջանք չեն խնայի, որպեսզի գործարար առաքելությունը լինի չափազանց արդյունավետ և հասցեական՝ կազմակերպելով համապատասխան հանդիպումներ հայկական գործընկերների հետ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում: