Արցախի և Հարավային Օսիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
Բոլորը

Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևն ու Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ցխինվալում: Այս մասին գրում է «Sputnik Հարավային Օսիա»-ն՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մասիս Մայիլյանը Ցխինվալում է եռօրյա աշխատանքային այցով:

«Հանդիպման ընթացքում Մեդոևն ու Մայիլյանը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներին վերաբերող հարցեր»,- ասված է Հարավային Օսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Կողմերի միջև ստորագրված համաձայնագիրը սահմանում է արտաքին քաղաքական ոլորտում երկրների համագործակցության հիմնական ուղղությունները, նախատեսում է միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերին վերաբերող կանոնավոր խորհրդակցությունների և բանակցությունների անցկացում:

Կողմերն ակնկալում են, որ այն կնպաստի նաև Հարավային Օսիայի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության խորացմանը: