«Ֆենտըզի», հատուկ ծառայությունների մասին գրքեր, Լևոն Խեչոյան, պատմիչներ․ ի՞նչ են կարդում Հայաստանի պաշտոնյաները

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Արդեն մի քանի տարի է փետրվարի 19-ը ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Factor.am-ը պարզեց, թե Հայաստանի նոր քաղաքական էլիտայի՝ տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք, նախարարներն ու պատգամավորներն ի՞նչ գիրք կամ գրքեր են կարդում։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր օգնականի միջոցով փոխանցեց, որ հիմա կարդում է «ֆենտըզի» ժանրի գրականություն։ Վերնագրեր, հեղինակներ Արարատ Միրզոյանը չէր հստակեցրել։

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայումս կարդում է Ի․ Բ․ Լինդեր, Ս․Ա․ Չուրկին համահեղինակությամբ՝ «Աշխարհի հատուկ ծառայությունները՝ 500 տարվա մեջ» գիրքը։

Հատուկ ծառայությունների մասին գիրք է կարդում նաև ՀՀ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այն է՝ Վիկտոր Սուվորովի ինքնակենսագրական ոճով գրված «Ակվարիում» վեպը։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց․ «Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», խնդրում եմ չքաղաքականացնել»։

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Կարդում եմ Ջեյմս Օլդրիդջի» «Որսորդը», նաև՝ Տարոն ԱճեմօղլԻ, մի հարյուր էջ էլ կարդացել եմ արդեն, անգլերենով վաղուց էի փորձել, լեզուս չհերիքեց, բայց որ հայերենը եղավ՝ կարդում եմ »։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ կարդում է Լևոն Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքը։

Իսկ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, լսելով հարցը, թե ինչ գիրք է կարդում, ասաց՝ «Հիմա՞, հիմա ես գիրք կարդալու ժամանակ չեմ ունենում»։

«Հայաստան » համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն էլ հայտնեց, որ հիմա կարդում է Ղևոնդ Ալիշանի «Հին հավատք» -ը և բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Անավարտ ցամաք» ժողովածուն։

ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Միքայել Մելքումյանը կարդում է բացառապես մասնագիտական՝ տնտեսագիտական գրականություն, գեղարվեստական գիրք կարդալու ժամանակ չունի։ «Կարդում եմ՝ «միկրոէկոնոմիկայի դասագիրք», մակրո եմ կարդում, Մենթյու․․․ թեպետ, որ ասում եմ՝ գեղարվեստական գրքի ժամանակ չունեմ, էդքան էլ էդպես չի, որովհետև կինս իսպաներենից թարգմանում է Պաոլո Կոելիո, նաև իր գրքաշարն եմ թերթում»,- մանրամասնեց Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, կարդում է ամերիկացի հեղինակ Մայքլ Վոլֆի «Կրակ և ցասում» գիրքը։ «Վոլֆը լրագրող է, որը ավելի քան 200 հարցազրույց է արել Թրամփի հետ աշխատող տարբեր մարդկանց հետ։ Գիրքը բավականին սատիրիկ է, ամերիկյան քաղաքականության խոհանոցն ու միջանձնային փոխհարաբերությունները բացահայտող հետաքրքիր դետալներով» ,- իր տպավորությունները ներկայացրեց Զոհրաբյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ նույնանուն խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հիմա կարդում է ամերիկյան հայտնի քաղաքագետ, փիլիսոփա ու գրող Ֆրենսիս Ֆուկույամայի «Անհատականություն» գիրքը։

Անի Սահակյան