Մի՛արեք, դա հարցի լուծման ճանապարհ չէ. Նաիրա Զոհրաբյանը դիմել է հացադուլ անող դատապարտյալներին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով դատապարտայլաների՝ մասսայական հացադուլ հայտարարելու դեպքերին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կառավարությունը մերժեց իմ եւ Էդմոն Մարուքյանի՝ նախնական կալանքի 1 օրը 1.5 օր հաշվարկելու նախագիծը։ Կառավարության հիմնավորումների հետ, արդեն ասել եմ, համաձայն չեմ։ Սակայն, արդեն իսկ դատապարտյալների հարազատները, որ այսօր կառավարության դիմաց ցույց էին անում եւ բազմաթիվ դատապարտյալներ ինձ փոխանցել են, որ քրեակատարողական հիմնարկներում սկսելու են մասսայական հացադուլներ եւ անելու են ինքնավնասումներ։

Մի՛ արեք։ Դա հարցի լուծման ճանապարհ չէ։ Որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հորդորում եւ խնդրում եմ՝ չանեք նման բան։ Ես շարունակելու եմ արդարադատության նախարարության հետ քննարկումները եւ փորձելու ենք օպտիմալ լուծում գտնել։

Կգտնվի, թե ոչ՝ այս պահին չգիտեմ։ Բայց մեկ բան վստահաբար գիտեմ՝ հացադուլներով ու ինքնավնասումներով այս խնդիրը չենք լուծելու»։