Գործադիրը 2350 CV է ստացել. կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, բայց որեւէ մեկն աշխատանքի չի ընդունվել

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

2018 թվականի նոյեմբերի 19-ից առ այսօր կառավարության կադրային բանկը ստացել է երկու հազար երեք հարյուր հիսուն (2350) ինքանակենսագրական (CV):

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմաննց ի պատասխան՝ տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ ստեղծվում է կադրային բանկ: Նպատակն այն էր, որ տարբեր ոլորտի որակյալ մասնագետները հնարավորություն ունենան իրենց որակական հատկանիշների մասին տեղեկացնել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելուց հետո էլ աշխատանքի կընդունվեն որեւէ գերատեսչությունում:

Այս պահին՝ վարչապետի հայտարարությունից երեք ամիս անց, սակայն, նշյալ երկու հազար երեք հարյուր հիսուն անձանցից որեւէ մեկը կառավարությունում կամ այլ պետական գերատեսչությունում աշխատանքի չի անցել:

Այս մասին տեղեկանում ենք մեզ ուղարկված գրավոր պատասխանից: Սակայն, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ի այն հարցին, թե քանի մասնագետ կա, որոնց մասնագիտական չափանիշները համապատասխանել են կառավարության պահանջներին եւ նրանք ընդգրկվել են կադրային բանկ, նշել են. «Կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, ըստ ոլորտային ճյուղերի դասակարգում դեռեւս չի իրականացվել:

Դիտարկվում է մի քանի տարբեր նախարարություններում աշխատանքի ընդունելու տարբերակը, որի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի վերջնական որոշում կայացնելուց հետո»:

Վարչապետի աշխատակազմից նաեւ տեղեկացրել են, որ համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է ինքնակենսագրականներ ստանալ:

Նարեկ Կիրակոսյան