Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրգործեր են հարուցվել

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

«Ինձ մեղադրում են ահաբեկչության մեջ կամ ինչպես է Ադրբեջանը բոլորին բարկացրել» վերնագրով  ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հայտնի բլոգեր, Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը:

«Մոտ մեկ ամիս առաջ ինձ զգուշացրել էին ռուսական «լուրջ» կազմակերպության ներկայացուցիչները, որ Բաքուն իմ դեմ նոր քրգործեր է հարուցել, իսկ այժմ՝ արդեն պաշտոնապես Իսրայելի ԱԳՆ-ն հաղորդեց: Ադրբեջանի իշխանություններին սաստիկ զայրացրել է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Բաքվում իմ դեմ մահափորձի վերաբերյալ բողոքը՝ ՌԴ-ից և Իսրայելից բժշկական եզրակացությունների հիման վրա:Ես իբր 2 հոդված եմ «խախտել»՝ «ահաբեկչության բացահայտ կոչեր» (ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու կոչերի համար, որին ապօրինաբար բանտում են պահում) և Ադրբեջանի դեմ «բացահայատ կոչեր» (այնտեղ իմ հոդվածների երկար ցանկն է, որտեղ ես դատապարտում եմ Բաքվի իշխանություններին կոռուպցիայի և ապօրինությունների համար): Մոտ օրերս կարող է էլի ինչ-որ հոդվածներ հորինեն»,- ասվում է գրառման մեջ:

Լապշինը հայտնել է նաև, որ մարտին կլինի Լիոնում, Ինտերպոլի կենտրոնակայանում, որտեղ խոսակցություն է լինելու Ադրբեջանի կողմից այլախոհների և ազատ մամուլի դեմ այդ կազմակերպության գործիքակազմի ապօրինի օգտագործման մասին:

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել: