Քաղաքական հետընթա՞ց, թե՞ զարգացում. իշխանությունը դեռ չի կողմնորոշվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով էլ հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ:

Իշխող կուսակցությունից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ սահմանադրական փոփոխություններն իրենց օրակարգում են, բայց կառավարման մոդելի փոփոխությունը չեն քննարկել. «Պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկում չենք ունեցել, պատեհ պահին կքննարկենք»:

Ընդդիմությունը, մինչդեռ, դեմ է այս առաջարկին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կիսանախագահական համակարգին անցումը հետընթաց է համարում. «Խորհրդարանական կառավարման համակարգը չհամտեսած՝ նորից գնանք կիսանախագահականի, ես կարծում եմ՝ դա հետընթաց է, և ես գտնում եմ, որ մենք պետք է առաջ գնանք: Սուպերվարչապետական համակարգից էլ պիտի առաջ անցնենք ու գնանք ամբողջական խորհրդարանական համակարգի»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ևս կարծում է, որ կիսանախագահական համակարգի վերադարձը քաղաքական զարգացման համար կունենա արգելակող նշանակություն: «Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեզ կտա քաղաքական մրցունակ և արդիական համակարգին ավելի սահուն և ավելի արագ անցնելու մեծ հնարավորություն, քան որևէ այլ մոդել»,- ասաց Բադալյանը:

Անդրադառնալով հարցին՝ կիսանախագահական մոդելի պարագայում ավելի մեծ չե՞ն երկրի զարգացման շանսերը, Հակոբ Բադալյանը պատասխանեց. «Եթե մենք խոսում ենք ընդհանրապես քաղաքական ավանդույթների մասին, իհարկե, կարող է այդ հակակշիռն ավելի լավը լինել, բայց քանի որ մենք չունենք այդ ավանդույթները, մենք հիմնված ենք ապաքաղաքական, նենգափոխված քաղաքականության վրա, այս պայմաններում կիսանախագահական մոդելը խրախուսում է հենց այդ նենգափոխությունը, իսկ խորհրդարանական մոդելը տալիս է դրանից դուրս գալու հնարավորություն»:

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հիշեցնում է այս առաջարկի նախապատմությունը։ Նա նշում է, որ հարցը քննարկվել է նաև 1990-ականներին, և փաստում, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կլինեն թե՛ կողմ, թե՛ դեմ կարծիքներ: Կարապետ Ռուբինյանը նշում է նաև դրանց պատճառները. «Հիմնական փաստարկը խորհրդարանական կառավարման օգտին այն էր, որ զարգացած ժողովրդավարական երկրներից շատերը նման կառավարման համակարգ ունեն, այսինքն՝ այստեղից բխեցվում էր, որ խորհրդարանական համակարգը նպաստում է երկրի զարգացմանը»:

Կա նաև սրան հակառակ փաստարկը, որին Կարապետ Ռուբինյանը կողմնակից չէ, բայց, այնուամենայնիվ, մեջբերում է. «Մյուս կողմից կա փաստարկ, որ մենք Եվրոպա չենք, Ասիա ենք, Եվրասիական ճահճի բնակիչներ ենք և, ինչ խոսք, այդ ճահճում շատ ավելի ընկալելի է, որ երկրի ղեկավարը նախագահն է: Բատկայի համար շատ ավելի ներդաշնակ է, որ ինքը շփվի ՀՀ նախագահի, և ոչ թե վարչապետի հետ»:

Ինքը՝ Ռուբինյանը, կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին, բայց ոչ այն լիազորություններով, որով այսօր վարչապետին օժտում է գործող Սահմանադրությունը:

Հավանություն կտա՞ իշխանությունը կառավարման մոդելի փոփոխության առաջարկին, պարզ կդառնա առաջիկայում։ Վարչապետն այս մասին դեռևս դիրքորոշում չի հայտնել, սակայն հիշեցնենք, որ հեղափոխության շրջանում և դրանից անմիջապես հետո բազմիցս է խոսել սուպերվարչապետական համակարգը փոխելու անհրաժեշտության մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան