«Ավրորա» ֆորումի հիմնադիրներն ու նախաձեռնողները երախտագիտություն են հայտնել բարի կամքի 100 դեսպաններին

Լուրեր

15.01.2025 | 21:34
Ռուսաստանն օդային հարձակումներ էր ծրագրել Լեհաստանի և այլ երկրների դեմ․ Տուսկ
15.01.2025 | 21:20
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
15.01.2025 | 21:11
Բաքվում կանխվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկի դեմ ծրագրվող մահափորձը․ իսրայելական ԶԼՄ-ներ
15.01.2025 | 21:00
ԱՄՆ-ից եկող թիմը կարող է օգնել ՀՀ սահմանների պաշտպանությանը, բայց մե՛նք պիտի կառուցենք մեր անվտանգային միջավայրը․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 20:54
Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն
15.01.2025 | 20:42
Լեհաստանը նախատեսում է ԵՄ-ում իր նախագահության ընթացքում արագացնել կառույցին Ուկրաինայի անդամակցության գործընթացը
15.01.2025 | 20:30
ՌԴ-ի «թռիչքն» ու ԵՄ-ի «անկումը»․ Հայաստանի առևտրային թոփ 10 գործընկերները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 20:22
Հայաստանի մի շարք շրջաններում մառախուղ է
15.01.2025 | 20:13
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորները Բաքվից կաշառ ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն
15.01.2025 | 20:00
Կիսիլյովի՝ Ալիևի գովքը վերջին կաթիլն էր․ դադարեցնե՛լ ռուսական ալիքների հեռարձակումը․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 19:49
Լոս Անջելեսի շրջանում «հատկապես վտանգավոր իրավիճակ» է հայտարարվել
15.01.2025 | 19:34
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ. Սալոմե Զուրաբիշվիլի
15.01.2025 | 19:23
Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց
15.01.2025 | 19:14
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ
15.01.2025 | 19:00
ՌԴ-ն զգուշացնելու է ՀՀ-ին՝ իր ռազմավարական գծերի մասին․ Լավրով-Միրզոյան խոսակցությունը կլինի ռիսկերից ապահովագրման մասին․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» ֆորումի հիմնադիրներն ու նախաձեռնողները երախտագիտություն են հայտնել Բարի կամքի 100 դեսպաններին. այս մասին ասված է  նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

«Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը եւ աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջեւ կանգնած հրատապ մարտահրավերներին, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական եւ տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային եւ գիտական ոլորտներում»,- ասել է «Ավրորա» ֆորումի համա­հիմ­նադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք շնորհակալ ենք աշխարհի տարբեր կողմերից  մեզ միացած Բարի կամքի դեսպաններին, որոնց հետ այս նախաձեռնությունը պետք է հաջողության պատմություն դարձնենք»:

«Ավրորա» ֆորումի համա­հիմ­նադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշել է. «Հայաստանի զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնութ­յունների շնորհիվ մենք ստեղծեցինք գործընկերների եւ աջակիցների մի մեծ համայնք: Իսկ «Գլոբալ հայերի բաց նամակը» ուղերձով՝ հրապարակված Նյու-Յորք Թայմսում 2016թ. հոկտեմբերի 28-ին, մենք էլ ավելի մեծ մասնակցության եւ ներգրավման կոչ արեցինք»:

«Գլոբալ հայերի բաց նամակը» ուղերձում մասնավորապես ասվում էր.

«Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ, սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում: Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է: Ոչ միայն Հայոց ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է: Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:


Առաջ շարժվելով՝ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի սոցիալական ազդեցության՝ թե՛ առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե՛ ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք առկա են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի, մենք ցանկանում ենք հայերի եւ հայկական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:

Միաժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:

Անհատները, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր կազմակերպությունները, որ նվիրված են Հայաստանի առաջընթացին, պետք է միավորվեն, մեկտեղեն իրենց ներուժն ու համագործակցեն՝ հանուն հայի ավելի լավ ապագայի: Մենք հավատում ենք, որ հաջողության հասնելու համար Հայաստանի քաղաքացիները եւ Սփյուռքի հայությունը չպետք է տարանջատ հանդես գան, այլ գործենք որպես մեկ՝ միասնական ուժ»:

Այս կոչի հրապարակումից հետո Հայաստանում ականատես եղանք սահմանադրական փոփոխությունների, ունեցանք նորընտիր նախագահ եւ անկանխատեսելի Թավշյա հեղափոխություն: Այժմ նորընտիր առաջնորդների եւ կառավարության հետ գրելով մեր դարավոր պատմության նորագույն էջը՝ աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն է ստացել աննախադեպ կերպով ակտիվանալու եւ միասնաբար ներգրավվելու՝ որպես մեր ապագայի համահեղինակ:

Համագործակցելով հայաստանյան եւ օտարերկրյա բազմաթիվ կազմակերպութ­յուն­­ների հետ եւ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ «Ավրորա» ֆորումը կենտրոնանալու է մարդկության առաջընթացի վրա՝ ստեղծելով միջազգային կապերը միակցելու եւ խթանելու, առկա մարտահրավերներն ու դրանց լուծումները քննարկելու բացառիկ հնարավորություն: «Ավրորա» ֆորումի  հեռահար օրակարգի իրականաց­մա­նը սատարում են բազմաթիվ կազմակերպություններ՝ գլոբալ մարտահրավերները հաղթահարելու եւ տեղական զարգացումը խթանելու համընդհանուր հանձնառութ­յամբ:

«Աշխարհի բազմաթիվ երկրներից բացառիկ անհատներ, որոնք նշանակալի ձեռքբերումների են հասել մարդկության առաջընթացի տարբեր ոլորտներում, հրավիրվում են միանալու եւ աջակցելու «Ավրորա» ֆորումի զարգացմանը: Նրանց անունները հանրությանը հայտնի կդառնան մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը. «Ավրորա» ֆորումը հիմնադրվել է հենց վերջինիս կողմից՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակի եւ «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի հետ համագործակցությամբ»,- նշել է «Ավրորա» ֆորումի խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:

«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը կմիավորի սոցիալական, տեխնոլոգիական, նորարա­րությունների, կրթական եւ մարդասիրական ոլորտների աշխարհի առաջատար շրջանակներին՝ կյանքի կոչելով տարածաշրջանում եզակի համալիր մի ծրագիր: