Հովհաննես Գալստյանի բարձրացրած խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն. ՄԻՊ
Հասարակություն
18.02.2019 | 10:34Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին: Կինոռեժիսորը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումարի փոխանցման հետ:
Թեև Հովհաննես Գալստյանի գումարի փոխանցման հարցն ինքնին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների տիրույթում չէ, այնուամենայնիվ Պաշտպանը գրություն է ուղարկել Մշակույթի նախարարություն՝ պարզելու հարցի լուծման ուղղությամբ նախարարության դիրքորոշումն ու խնդրի քննարկման հետ կապված հարցերը: