Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ:

«Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու երկրների միջև բարձր մակարդակներում տեղի ունեցող պարբերական շփումներով և փոխայցելություններով:

Կողմերը համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների ավանդաբար բարեկամական կապերի գործում մեծ ներդրում ունի Ֆրանսիայի հայկական համայնքը՝ որպես Հայաստանը և Ֆրանսիան իրար կապող յուրօրինակ կամուրջ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության հարաբերություններին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականը կարևորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ պետությունների հետ:

Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց նաև Հայաստանի կառավարության առաջնահերթյունները՝ որպես զարգացման օրակարգի գերակայություններ մատնանշելով բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ այս ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են հայ-ֆրանսիական համագործակցության լավ օրինակներ, որոնք մատնանշում են այս ասպարեզում առկա մեծ ներուժը:

Զոհրաբ Մնացականյանն ու Ֆիլիպպե Էտիենն անդրադարձ կատարեցին նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ այդ առումով մասնավորապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերն այս ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: