ԱՄՆ-ը կրկին սպառնացել է ռազմական ուժ կիրառել Վենեսուելայում. VOA

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Վենեսուելայի բնակչությունն ու հարևան երկրները ուղիներ են փնտրում մարդասիրական օգնությունը Վենեսուելա հասցնելու համար: Նիկոլոս Մադուրոյի կարգադրությամբ երկրի սահմանները արգելափակված են: Մադուրոն պնդում է, որ ԱՄՆ մարդասիրական օգնության միջոցով ցանկանում է հեղաշրջում իրականացնել. փոխանցում է amerikayidzayn.com-ը:

Վենեսուելայի ու Կոլումբիայի սահմանին կուտակվել են մարդասիրական օգնությամբ բեռնված բազմաթիվ բեռնատարներ, սակայն վենեսուելացի զինվորականները թույլ չեն տալիս, որ բեռնատարները մուտք գործեն երկիր:

«Մեզ հարցնում են՝ ինչպես ենք պատրաստվում մարդասիրական օգնությունը հասցնել մարդկանց: Ինչպես ենք հատելու սահմանը: Մարդկանց, շատ մարդկանց շնորհիվ: Անհրաժեշտ են խաղաղ կազմակերպված բողոքի ցույցեր, որոնք զինվորականությանը կփոխանցեն մարդկանց ուղերձը»,- ասում է Կոլումբիայում անցումային նախագահ Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Լեսթեր Թոլեդոն:

Մադուրոյի իշխանության օրոք երկրի տնտեսությունը անկում ապրեց , որի արդյունքում շատ վենեսուելացիներ լքեցին երկիրը:

«Այսօր Վենեսուելայի փախստականները երկրորդ ամենախոշոր խումբն են Սիրիայից հետո»,- նշում է Դեյվիդ Սմոլանսկին՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վենեսուելացի փախստականների գծով աշխատանքային խմբի անդամը:

Մադուրոն պնդում է, որ երկիրը կարիք չունի մարդասիրական օգնության, և այս ամենը հեղաշրջման փորձ է:

«Այսօր ԱՄՆ-ի նախագահը կրկին սպառնացել է ռազմական ներխուժմամբ Վենեսուելա, և ես համերաշխության կոչով դիмում եմ ամբողջ աշխարհին օգնելու մեզ շարունակել «Դոնալդ Թրա՛մփ, ձեռքերդ հեռու Վենեսուելայից» քարոզարշավը»,- հայտարարել է Մադուրոն:

Մադուրոյի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կոլումբիայի նախագահի հետ: Հիշեցնենք, որ Կոլումբիան և 40 այլ երկրներ Վենեսուելայի անցումային նախագահ են ճանաչել Խուան Գուայդոյին:

«Նախագահ Թրամփի հետ մենք կիսվել ենք այս նպատակով, որ Վենեսուելան պետք է ազատ լինի բռնակալությունից: Այդ նպատակը կիսում են տարածաշրջանի երկրների մեծ մասը և Եվրամիության երկրները »,- հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Մարքեզը:

Մադուրոն շարունակում է վերահսկել զինվորականությանն ու մի շարք պաշտոնյաների, ներառյալ գլխավոր դատախազ Թարեք Վիլիամ Սաաբին: Վերջինս հաղորդել է, որ մի շարք քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր անօրինական նշանակում ստանալու մեղադրանքով:

Նախագահ Թրամփն իր հերթին զգուշացրել է Մադուրոյին, որ ԱՄՆ կարող է ռազմական ուժ կիրառել: Նախագահն ընդգծել է, որ դա Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման տարբերակներից մեկն է: