Մարտի 1-ի քրեական գործն առավել քան լուրջ մոտեցում է պահանջում. «Ժողովուրդ»

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՔԾ-ն ավարտել է «մարտ 1»-ի գործի նախաքննությունը` բայց միայն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի դրվագով:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն` «Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է»:

Չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար: Հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ որևէ բառ չկա այս գործից մաս առանձնացնելու վերաբերյալ: Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողները հինգն են, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, և որը, ինչպես պարզվում է, վաղուց ՌԴ քաղաքացիություն է ստացել:

Բացի այդ, այդ գործով առանձին դրվագ կա մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարկում նստացույցն օրենքի խախտմամբ դադարեցնելու և հետագայում ոստիկանության այդ գործողություններն արդարացնելու համար կեղծ փաստաթղթեր սարքելու մասով: Թեև ՀՔԾ-ն տեղեկացրել էր այդ դրվագով նախաքննության մասին, սակայն մինչև հիմա չի հաղորդվել՝ ոստիկանության նախկին ղեկավարությանն արդյոք մեղադրանք առաջադրվել է, թե ոչ: ՈՒ, վերջապես, պարզ չէ՝ բացահայտվել են արդյոք կոնկրետ մարտի 1-ի 10 սպանություններն իրականացնողները, այս ուղղությամբ քրեական գործն ինչ փուլում է:

Ամեն դեպքում, «մարտի 1»-ի քրեական գործն առավել քան լուրջ է, և առավել քան լուրջ մոտեցում է այն պահանջում. պետք է ամեն ինչ արվի` սահմանադրության և օրենքի տառին համապատասխան, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: