ԱՄՆ-ն այլևս զենք չի վաճառի Էրդողանի անվտանգության աշխատակիցներին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին․ հայտնում է Rusarminfo-ն։

Ընդունված օրենսդրական ակտի մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն Էրդողանի անվտանգության աշխատակիցներին զենք չի վաճառելու, քանի դեռ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրենսդրական մարմնին  Էրդողանի թիկնապահների՝ 2017 թվականին Վաշինգտոնի կենտրոնում խաղաղ ցույցեր անցկացնող հայերի և քրդերի վրա հարձակումների մասին համապատասխան հաշվետվություն չի ներկայացրել։

Կոնգրեսն արգելել է նաև ամերիկյան F-35 կործանիչների վաճառքն Անկարայում, քանի որ ԱՄՆ պաշտպանության նախարարը Թուրքիայի կողմից գնված ռուսական ЗРС С-400-ի գնման մասին համապատասխան հաշվետվություն չի ներկայացրել։

ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը (ANCA) և Հայ-հունական առաջնորդների խորհուրդը ողջունել են հանձնաժողովի ընդունած որոշումը;

Այս պահին փաստաթուղթն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման համար։

Ավելի վաղ՝ նախագահի անվտանգությունն ապահովելու նպատակով զինամթերքի գնման վերաբերյալ Թուրքիան բանակցություններ է վարել։

Հիշեցնենք, որ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես է մեքենայի մեջ նստած Էրդողանը հրահանգ տալիս իր անվտանգության աշխատակիցներից մեկին, ինչից հետո մյուսները հարձակվում են Էրդողանի՝ ԱՄՆ այցելության դեմ խաղաղ ցույց իրականացնող հայերի և քրդերի վրա։

Նելլի Մելքոնյան