Մարդու իրավունքների խախտումներին հեղափոխական Կառավարությունը պետք է ավելի ուժեղ արձագանքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Կառավարության ծրագրում անհամաչափության գնահատական կարելի է տալ և՛ դատաիրավական ոլորտի, և՛ իրավունքների բաժնի վերաբերյալ, որովհետև ակնկալիք կար, որ հեղափոխական Կառավարությունը պետք է խիստ ընդգծված ձևով հռչակեր մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության կարևորությունը։

«Ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնալով Կառավարության ծրագրում մարդու իրավունքների վերաբերյալ բաժնին, ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Պետք է հստակ արձանագրվեր, որ այսուհետ մարդու իրավունքների խախտումները բացառվելու են։ Հետհեղափոխական, զարգացման միտում ունեցող Կառավարությունը, կարծում եմ, պետք է նման արձագանք ունենար, սակայն դրանք ավելի թույլ են»,- նկատեց Հարությունյանը։

Քննարկմանը ներկա արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը չհամաձայնեց հնչեցված տեսակետի հետ՝ շեշտելով, որ կարևոր է այն հիմքը, որը դրվել է այդ ծրագրում։ «Կարևորն այն է, որ դրված է առանցքային ուղղությունը և շեշտված՝ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, արդարության բացակայությունն ու դրանից բխող թիրախներն էլ պետք է ձևակերպվեն, իսկ եթե գտնում եք, որ ձևակերպումներն ավելի ուժեղ պետք է լինեին, կարծում եմ, որ կա այն հիմքը, որի հիման վրա կարելի է մարդու իրավունքների պաշտպանությունից բխող քայլեր իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։