Բացահայտել 100 հազար դրամից ավելի վարկ սպասարկող և նպաստ ստացողներին. Փաշինյանի հանձնարարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության 5-ամյա ծրագրի քննարկման արդյունքներով կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության հանրության, քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը: Փետրվարի 15-ին գործադիրի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը:

Վարչապետը ներկայացրեց այդ ցանկը՝ ներդրումային առաջարկներ, ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության կարգավորումներ, Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքներ և այլն:

Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին առաջարկում է նաև մեխանիզմներ մշակել, որպեսզի սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստներից: Միաժամանակ, ըստ նրա, պետք է բացահայտել այն մարդկանց, ովքեր ամսական 100 հազար դրամ և ավելի վարկեր են սպասարկում, սակայն օգտվում են նպաստների համակարգից:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Փաշինյանի հավաստմամբ՝ Կառավարության ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան:

«Այդ ներդրումային ծրագրերից մի մասն իրականանալի է, մի մասն ալուրջ է, մի մասի վրա պետք է աշխատել: Ընդ որում՝ պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում: Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասը՝ փոխվարչապետերի կամ վարչապետի, անգամ նախարարների, մարզպետների հետ», – ասաց նա։

Վարչապետը դա նորմալ է համարում, բայց, ըստ նրա, ներդրումային բանակցությունների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը պետք է կենտրոնանա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

Նրա խոսքով՝ ամենատարբեր մարդիկ մեծածավալ ներդրումներ անելու ցանկություն են հայտնում, բայց պետք է ուսումնասիրել մարդու բանկային պատմությունը, ինչը շատ կարևոր է՝ ներդրումային պոտենցիալը հասկանալու համար:

«Եթե մարդը, որը, ենթադրենք, կյանքում իր բանկային հաշվին 5.000 դոլար չի ունեցել, եկել ասում է՝ 50 մլն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ: Բայց եթե բանկը հավաստիացնում է, որ այս մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի, թե ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն կոնկրետ և պաշտոնական ազդակ է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: