Քաղաքացուն պաշտոնի նշանակելուց առաջ հակակոռուպցիոն մարմինը պետք է տա եզրակացություն կամ բնութագիր. Սուրեն Քրմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Երեկ հավանության արժանացած Կառավարության ծրագրի առանցքային կետերից մեկն այն է, որ գործադիրը խիստ արտահայտված քաղաքական կամք է դրսևորել օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու, երջանիկ և բարեկեցիկ քաղաքացի ունենալու, ինչպես նաև արդարադատության ոլորտում այնպիսի չափանիշներ սահմանելու, որոնք անհրաժեշտ են հնգամյա ծրագիրն իրականացնելու համար։

Այս մասին այսօր «Ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ շեշտելով, որ Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ գործադիրը բացառելու է որևէ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա և ապահովելու է դատավորների և դատական անկախ մարմինների, ինստիտուտների գործունեությունը՝ ամրագրելով այն թիրախները, որոնց պետք է հասնել։

«Ամրագրված է, որ դատական համակարգի ծանրաբեռնվածությունն է թեթևացվելու, կատարելագործվելու են դատական համակարգին աջակցող նոտարիատի, դատական վճիռների կատարման ինստիտուտները։ Ամրագրված է նաև նորարարական-ինովացիոն գործիքակազմի կիրառումը՝ անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգ ունենալու համար։ Համակարգային կապ է ստեղծվելու նաև Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների և ՄԻԵԴ-ի կողմից կայացվածների միջև»,- ասաց նախարարի տեղակալը՝ առանձնացնելով նաև այլընտրանքային պատժատեսակներին և խափանման միջոցներին անցում կատարելուն ուղղված քայլերը։

Քրմոյանը ներկայացրեց, որ Կառավարության ծրագրում  ներառված են փաստաբանության, նոտարական համակարգի, անչափահասների արդարադատության ոլորտի առանցքային հարցեր, ինչպես նաև հատուկ շեշտադրված է կոռուպցիայի դեմ պայքարը։ «Այստեղ շեշտադրում է կատարվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետության առաջին դեմքերի, ռիսկային խմբում գտնվող անձանց վրա՝ ընդհուպ սահմանելով, որ ընդլայնվելու է հայտարարատուների շրջանակը։ Սահմանվել է նաև, որ պաշտոնի նշանակվելուց առաջ համապատասխան հակակոռուպցիոն մարմինը պետք է տա եզրակացություն բարեվարքության վերաբերյալ և պաշտոնի նշանակող անձը ստանալու է տվյալ անձի բնութագիրն ու ռիսկայնությունը կոռուպցիայի տեսակետից։ Քաղաքական կոռուպցիայի հաղթահարման համար էլ ծրագրում շեշտը դրվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտի ձեռքբերման բացահայտման վրա ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև արտերկրում։ Սահմանվել է նաև ակտիվների վերադարձի ինստիտուտը․ կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված ակտիվները, որոնք եթե անգամ գտնվում են արտերկրում, Կառավարությունը հանձնառություն է վերցրել վերադարձնելու»,- արդարադատության ոլորտում Կառավարության ծրագրում ներառված կետերը մանրամասնեց Սուրեն Քրմոյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։