Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև.

2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ  տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։ Սակայն, Հովհաննես Գալստյանը չցանկացավ ստանձնել տարիների ընթացքում կուտակված խնդիրների պատասխանատվությունը, նա նախընտրեց մանիպուլյացիայի ենթարկել լրագրողներին, հանրությանը, նաև պաշտոնյաներին՝ ստիպելով ընտրություն կատարել արդարության ու մարդասիրության միջև:

Արդարության համար՝ հարկ ենք համարում հրապարակել ֆիլմարտադրողի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հանդիպման ամբողջական ձայնագրությունն ու ֆիլմին առնչվող մի քանի փաստաթուղթ։

Հայտնի է, որ 2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար: Ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ: Պետական գումարը անպատիժ վատնվել է: Հանդիպման զրույցից պարզ է դառնում, որ ֆիլմի հետաձգումը կապվում է նաև նախկինում նախարարների մակարդակով իրականացված բանակցությունների հետ։ Թե նախկին համակարգի օրոք ի՞նչ ստվերային համաձայնություններ են եղել այս կոռուպցիոն սխեմայի շրջանակներում, կպարզեն իրավապահ մարմինները, քանի որ ներկայումս գործը քննում է ՀՀ դատախազությունը:

2016 թ. նույն ֆիլմարտադրող ընկերությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և երկու տարվա ընթացքում ստացել 23 մլն դրամ աջակցություն: Չնայած դրան՝ 2018 թ. Հովհաննես Գալստյանը կրկին հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» նույն նախագծի՝ «Տատիկիս վարսերի» արտադրության համար պետական հավելյալ աջակցություն ստանալու նպատակով՝ հայտի մեջ չներառելով նախորդ ֆինանսավորման մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Մրցութային հանձնաժողովը, սակայն պարզել է, որ պետությունը պայմանագրային որևէ պարտավորություն չունի շարունակելու նախագծի ֆինանսավորումը, իսկ ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ մնացած գումարները, համաձայն 2016 թ. պայմանագրի, պրոդյուսերի՝ Հովհաննես Գալստյանի պարտավորությունն է: Ավելին, պետությունն այդ պահին դեռ սպասում էր «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի հանձնմանը, որի համար Հովհաննես Գալստյանին տրամադրվել էր պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը:

Հենվելով հայտերի դիտարկման կանոնակարգի 15-րդ կետի վրա, ըստ որի՝ նախկինում չկատարված պարտք ունեցող ֆիլմարտադրողների հայտերը ենթակա են մերժման, հանձնաժողովը մերժել է «Պարալլելս պրոդաքշընի» ներկայացրած հայտերը։ Որոշմանը հաջորդեց ռեժիսորի առաջին հացադուլը, որն ավարտվեց նախարար  Լիլիթ Մակունցի հետ հանդիպումով: Հաջորդիվ Գալստյանը հայտարարել է, որ ֆիլմի ֆինանսավորման խոստում է ստացել, մինչդեռ իրականում միայն համաձայնություն էր ձեռք բերվել՝ Կինոկենտրոնին տրամադրել հանդիպման ժամանակ ներկայացված փաստաթղթերը (որոնց մի մասը նույնպես առկա չէր հայտադիմումի փաթեթում), ճշտել դրանց իրավական իսկությունը, ապա միայն քննարկել ֆիլմի ֆինանսավորման հեռանկարը։ Փետրվարին ռեժիսորը նոր հացադուլ է սկսել՝ հայտարարելով, թե նախարարի «խոստացած» ֆինանսավորումը կասեցվել է, մինչդեռ ֆինանսավորմանն ընթացք չտալու պատճառը ներկայացված վիճելի փաստաթղթերն են։

Մասնավորապես՝ Հովհաննես Գալստյանը, հղում կատարելով 2016 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից ստացված նամակին, պնդում է, որ պետությունն իրեն երաշխավորել է ֆինանսավորում՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով։ Ներկայացված փաստաթղթում նշված չէ ֆիլմի բյուջեի չափը, հետևաբար՝ խոսքը գնում է կամայական 30%-ի մասին։ Հայտնի է, որ նախկինում նման փաստաթղթեր տրվում էին հեղինակներին՝ համարտադրողներ գտնելու նպատակով և ֆիլմի ֆինանսավորման հաստատման գործընթացում չէին ծառայում որպես իրավական հիմք։ Մինչ ռեժիսորը բոլորի ուշադրությունը սևեռել էր փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակներում թարգմանության տարբերությունների վրա, քննարկումից դուրս էր մնացել մի կարևոր փաստ՝ փաստաթղթի հայերեն տարբերակը սկսվում է՝ հղում կատարելով ֆիլմը հաստատած գեղխորհրդի նիստին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հավանության է արժանացրել…»։: Չգտնելով նշված նիստի արձանագրությունը Հովհաննես Գալստյանի ներկայացրած փաստաթղթերում՝ նախարարության հարցմանն ի պատասխան Հայաստանի ազգային կինոկենտրոնից ստացել ենք վերոնշյալ նիստի արձանագրությունը, որը թվագրված է 2016 թ. նոյեմբերի 27-ով, այսինքն՝ երաշխավորագիրը տրամադրելուց 14 оր անց։ Հետևաբար՝ 30%-ի ֆինանսավորման երաշխավորագիրը պարունակում է կեղծ տեղեկություն` հաստատվելով ավելի վաղ, քան տեղի կունենար փաստաթղթում նշված գեղարվեստական խորհրդի նիստը։ Նման փաստաթղթով պետությունից գումար պահանջելն իրավապահ մարմինների քննության ենթակա արարք է։ Բացառելով այս անօրինական երաշխավորագիրը՝ մեզ մնում է դիտարկել ֆիլմի ֆինանսավորման պայմանագրի երեք օրինակները, որոնք տրամադրել է կինոկենտրոնը։ Առաջինը, որում նշված է 88 մլն-ի չափով ֆինանսավորման պարտավորության մասին, երկկողմանի ստորագրված չէև չունի ամսաթիվ, երկրորդն ու երրորդը թվագրված են նույն ամսաթվով՝2016 թ. մարտի 29-ով, ինչն առնվազն տարօրինակ է: Երկուսից մեկի պարագայում պետությունը պարտավորվում է 2016 թվականին ֆիլմին տրամադրել 8.000.000 դրամի չափով ֆինանսավորում, երկրորդում դրան ավելանում է նաև 2017 թվականի ևս 15.000.000 մլն դրամ տրամադրելու պարտավորությունը։

Արդյունքում հիմք է ընդունվել երկրորդ տարբերակը, որում նշված՝ ընդհանուր 23 մլն դրամի չափով ֆինանսավորման պարտավորությունը պետությունն ամբողջապես կատարել է նշված ժամկետներում։ Ավելին, համաձայն պայմանագրի՝ ֆիլմի արտադրությունը պետք է ավարտվեր 2017թ.-ին, սակայն այս վերջնաժամկետը հետագայում երկարացվել է մինչև 2018 թ. դեկտեմբերի 3-ը։ Այսպիսով՝ ֆիլմի հանդեպ որևէ այլ ֆինանսական պարտավորություն պետությունը որևէ իրավական փաստաթղթով չի ստանձնել, և ռեժիսորի կողմից անօրինական փաստաթղթերը որպես հիմք բերելն ու պահանջներ ներկայացնելը, առավել ևս՝ այդ պահանջով հացադուլ հայտարարելը պարզապես շանտաժի միջոցով պետական մարմիններին ահաբեկելու փորձ է:

Թե ի՞նչ ստվերային գործարքներ է նա ունեցել նախկին իշխանությունների հետ, ո՞վ է իրենից պարտքով վերցրել «Տատիկիս վարսերը» ֆիլմի գումարների մի մասը և չի վերադարձրել, և ինչու՞ է ֆիլմին տրված պետական ֆինանսավորումը ծախսվել ոչ նպատակային, դա դեռ քննության առարկա է և հանգուցալուծում կունենա իրավական դաշտում: Մենք չենք կարող պետբյուջեի, ՀՀ քաղաքացիների տված հարկերով փոխհատուցել Հովհաննես Գալստյանի անհաջողությունները՝  իր նախկին համագործակիցների հետ հարաբերություններում՝ առավել ևս անօրինական հարաբերություններում: Հատկանշական է, որ հանդիպման ձայնագրության մեջ Գալստյանը պատրաստակամություն է հայտնում՝ հրաժարվել այդ գումարի վերադարձի պահանջից։

«Տատիկիս վարսերը» ֆիլմին հավելյալ աջակցություն տրամադրելու հայտի մերժումից հետո Հովհաննես Գալստյանը բարձրաձայնում էր իր միջազգային համարտադրողների խնդրի մասին: Որքա՞ն գումար են ներդրել Հովհաննես Գալստյանի համարտադրողները, նրանցից որևէ մեկը իր երկրում կամ որևէ միջազգային կինոֆոնդից աջակցություն ստացե՞լ է այս նախագծի համար: Այս հարցերին ի պատասխան՝ որևէ փաստացի հիմք չկա։ Հովհաննես Գալստյանի ասելով` նրանք իրենց սեփական գրպանից ներդրումներ են արել ֆիլմում, ինչը համոզիչ չէ նման ծավալի համարտադրության պարագայում:

Հովհաննես Գալստյանի պնդմամբ մենք կասեցնում ենք նաև համարտադրողների ներդրումները Հայաստանում: Միևնույն ժամանակ նա փաստում է, որ բուլղարական կողմը պետք է ֆինանսավորի Բուլղարիայի նկարահանումները, իսկ գերմանական կողմը իր կողմից ներդրվող գումարը նույնպես ծախսում է իր երկրում: Այս դեպքում, Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ ներդրումների մասին է խոսում Հովհաննես Գալստյանը:

Հովհաննես Գալստյանի համարտադրողներն իրենց հայտարարություններում անպարկեշտ գնահատականներն են թույլ տվել ՀՀ պետական կառույցների վերաբերյալ: Յուրաքանչյուր ոք կարող է փնտրել համացանցում և տեղեկանալ, թե ովքեր են Հովհաննես Գալստյանի համարտադրողները. մեկի դեպքում նշված ֆիլմը միակ լիամետրաժ նախագիծն է, մյուսը՝ փոքր-ինչ ավել փորձով է ներկայանում։ Ի դեպ, կարևոր ենք համարում նշել, որ բուլղարական համարտադրողը ներգրավված է նաև «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) անավարտ ֆիլմի արտադրության մեջ։ Հովհաննես Գալստյանը իր պահվածքով իրավունք է տվել նրանց հեգնանքով խոսել մեր երկրի պետական պաշտոնյաների և կառույցների մասին: Նա պարզապես կանխամտածված զրպարտում է ՀՀ պետական կառույցներին՝ դրանով ազդելով ՀՀ վարկանիշի վրա:

Հովհաննես Գալստյանը դիմել է դատարան՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դատական գործընթացի ժամկետները ավելի են վնասելու նախագծին: Որևէ միջազգային ֆոնդ կամ ներդրող ոչ մի լումա չի տա այն ֆիլմին, որը դատական պրոցեսի մեջ է: Իսկ ինչու՞ դա պետք է անի Հայաստանի Հանրապետությունը: Եթե նա դիմել է դատարան և վստահ է, որ իր պահանջը արդար է, ապա ինչու՞ է դիմում հացադուլի:
Այսպիսով, Հովհաննես Գալստյանը խառնաշփոթ է ստեղծում ոչ միայն լրագրողների ու հանրության համար, այլ նաև մանիպուլյացիայի է ենթարկում իր համարտադրողներին՝ ստանձնելով «տուժածի» դեր՝ համոզելով, թե իբր պետական կառույցները նպատակային վնասում են իր նախագծին:

Անհաղորդ չմնալով խնդրի մարդասիրական կողմին՝ նախարարությունը ի տարբերության ռեժիսորի տարածած ոչ հավաստի տեղեկատվության, փորձում է քայլեր ձեռնարկել անօրինականությունների այս թնջուկը լուծելու համար։ Թեև որևէ կինոարտադրողի գործընկերային հարաբերությունները մշակույթի նախարարության լուծելիք հարցը չէ, սակայն 2018 թվականի դեկտեմբերին նախարարությունը բարի կամք դրսևորելով՝ նամակ է ուղարկել Հովհաննես Գալստյանի բուլղարացի և գերմանացի համարտադրողներին, խնդրանքով՝ երկարացնել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության հետ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համարտադրության ժամկետները: Այդ նամակը նույնպես հրապարակում ենք այստեղ՝ կից անգլերեն թագմանությամբ (պաշտոնական ձևաչափով)։

Նախարար  Լ. Մակունցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել այն իրավաբանական եզրակացությանը, որ կանոնակարգը չէր կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ 15-րդ կետն ապօրինաբար է կիրառվել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության ներկայացրած հայտերի նկատմամբ։ Սա, այնուամենայնիվ, խնդրահարույց պնդում է, քանի որ կանոնակարգը մինչ հանձնաժողովին ներկայացվելը, հաստատվել էր իրավաբանական խմբի կողմից և նախատեսված էր միայն ընթացիկ տարվա՝ 2018 թ. կինոնախագծերի մրցույթի համար։ Այսպիսով՝ հայտերի ուսումնասիրման հանձնաժողովը պարտավոր էր կիրառել նշված կետը նախկինում պետության հանդեպ ստանձնած պարտավորություններն անավարտ թողած ֆիլմարտադրող ընկերությունների նկատմամբ։ Եթե մասնագիտական բազմակողմանի խորհուրդը իսկապես ընդունի տվյալ կետի հակաօրինականությունը, ապա նախարարությունը առաջարկում է «Պարալլելս պրոդաքշըն» ընկերությանը՝ նախորդ տարի ներկայացրած հայտերը կրկին ներկայացնել կինոկենտրոնի ընթացիկ մրցույթին։ Սակայն կա ևս մի հանգամանք, որը թույլ չի տալիս մրցույթում ընդգրկել «Տատիկիս վարսերը» նախագիծը, քանի որ այն նախկինում արդեն ստացել է արտադրության փուլի ֆինանսավորում, իսկ համաձայն կանոնակարգի 13-րդ կետի՝ «ֆինանսավորում ստացած նախագծի ֆիլմարտադրողը նույն նախագծի համար իրավունք ունի դիմելու մեկ այլ փուլի մրցույթի, եթե կատարել է կինոկենտրոնի հետ կնքած պայմանագրային պարտավորությունները»։

Հաշվի առնելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողն ինչպես իր խնդրահարույց գործունեության, այնպես էլ՝ համակարգի թերությունների հետևանքով, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում, կամ հետագա խախտումներից խուսափելու համար ձևավորել իրավաբաններից և ոլորտի մասնագետներից  կազմված առանձին հանձնաժողով, որը կուսումնասիրի և լուծումներ կառաջարկի՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրներին:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ընկերությունը կկարողանա շրջանցել անավարտ նախագծի, վերոնշյալ թերացումների, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների և մեղադրանքների համար ստանձնելիք պատասխանատվությունը։
Կրկին կոչ ենք անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը և  ստեղծագործել օրինական, հավասար ու մրցակցային պայմաններում: