Բացահայտ սխալ եմ համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը․ Սեյրան Օհանյան

Լուրեր

11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
11.12.2024 | 12:12
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

«ՊՆ 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և նույնքան բնական գործընթացի շրջանակում է եղել, որքան 0037, 0036 հրամանները։ 0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում, ծայրահեղական մոտեցում է և  ոչ օբյեկտիվ»,- Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նրան «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով:

«Ակնհայտ է, որ այդ հրամանով պետք է Զինված ուժերը չեզոքություն ապահովեր տվյալ ժամանակահատվածում ստեղծված իրավիճակում, որովհետև ԱԱԾ, Ոստիկանության տեղեկություններով՝ կային սադրիչ խմբեր, որոնք նպատակ ունեին սադրելու, զենք հայթայթելու նպատակով հարձակումներ կատարելու այս կամ այն ստորաբաժանման կամ զորամասերի վրա»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ 0038 հրամանից տեղյակ է եղել շուրջ 1000 հոգի և այն չէր կարելի թաքցնել․ «Ուրեմն ի՞նչ է ստացվում, նրանք և՞ս պետք է մեղադրյալի կարգավիճակում հայտնվեն։ Որևէ մեկն իրավունք չունի զորքի՝ զորանոցային վիճակի բերելը դիտարկել իբրև հակասահմանադրական քայլ՝ ուղղված ժողովրդի դեմ, այլապես կնշանակի, որ այսօրվա ԶՈՒ-ի հրամանատարը քաղաքական գործընթացներ սկսվելու դեպքում տանգապով զորք հանելու իրավունք չունի, չէ՞ որ միշտ այսպիսի իրավիճակներում են լինում սադրանքներ»։ Սեյրան Օհանյանը պնդեց, որ 2008 թվականին իր գլխավորած ԶՈՒ Գլխավոր շտաբը չի ենթարկվել 0038 հրամանով կազմավորված Կայազորին, որի ղեկավարությունն ստանձնել էր Յուրի Խաչատուրովը, Զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Պաշտպանության նախկին նախարարը մեկնաբանեց նաև այն պնդումները, որ երկրի ղեկավարը չէր կարող չիմանալ 0038 հրամանի մասին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ հրամանի բովանդակությունից։

«Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարը մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին, այլ ընդհակառակը, տեղեկացրել է, որ կատարել ենք ձեր կողմից տրված ցուցումները և չեզոքացրել գոյություն ունեցած սպառնալիքները։ Ասել, թե Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը տեղեկացնում էին Գերագույն գլխավոր հրամանատարին, դա ճիշտ չէ»։

Պարոն Օհանյանը եզրակացնում է, որ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանի և ոչ մի կետ ուժի մեջ մտնելուց հետո չէր կարող քննարկվել ոչ մի բարձրաստիճան զինվորականի կողմից։ Նախարարը ուղղակի ենթարկվել է նախագահին․ «Չեմ կարծում, որ իրավական գործընթացներ իրականացնող համակարգը դա չգիտի։ Այդ դեպքում ի՞նչ է սա նշանակում։ Միքայել Հարությունյանի հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա։ Հարց է առաջանում՝ ունե՞ն ինֆորմացիա, որ 2008-ի Պաշտպանության նախարարը դավաճան էր, կամ ժողովրդի թշնամի, ենթադրում եմ՝ ոչ»։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև 2008 թվականի մարտի 2-ին իր հեռուստատեսային ելույթին, որտեղ նա ժողովրդին ուղղված տեքստ է արտասանում։ Նրա ներկայացմամբ՝ իր կարդացած տեքստում նախաքննական մարմինը սպառնալիք է տեսել․ «Նախարարների և այլ պաշտոնյաների կողմից հրապարակվող տեքստերը գրվում են համապատասխան աշխատակազմում՝ բանասիրական կրթություն ունեցող սպաների կողմից, իսկ հրապարակումից առաջ այն անցնում է նաև բանակային ցենզուրայով, այսպիսով՝ բացառված էր, որ սպառնալիք պարունակող տեքստ տրվեր»։ Սեյրան Օհանյանը իր կողմից այսօր հրապարակված տեսանյութում կրկին ընթերցեց 10 տարի առաջ իր կողմից արտասանված տեքստը։

Նա նշեց, որ իր կողմից տեքստի ընթերցումից հետո և մինչև այդ Զինված ուժերի և ժողովրդի միջև բախում տեղի չի ունեցել․ «Ես այն ժամանակ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել ժողովրդին, որ իմ ասելուց հետո ամեն ինչ հանգիստ է անցել։ Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել հետևյալը՝ տեքստը սկսվում է սիրելի խոսքով, պահպանված է կոռեկտությունը, ավարտվում է շնորհակալություն բառով։ Սպառնալիքը երբեք չի կարող ավարտվել շնորհակալությամբ։ Ինչպե՞ս կարող է օբյեկտիվ քննություն իրականացնող մարմինը անդրադառնալ ոչ թե բովանդակությանը, այլ կոնտեքստից վերցնել որևէ բառ և ենթադրությունների հիման վրա մեղսագրել արարքներ։

Իմ ընթերցած տեքստը նպատակ ուներ կանխել հնարավոր սադրանքները ժողովրդի ու բանակի միջև։ Տեքստի բովանդակությունից տուժածներ չեն եղել, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել կեղտ բռնելու գործընթացի։ Դա պրիմիտիվ է և ինձ համար զավեշտական է տեքստին վերագրվող մեղադրանքները։ Ինչ վերաբերվում է ինձ, դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով սպառնալիք չեմ արտահայտել»։

Սեյրան Օհանյանը հավելեց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածն իր մասով համարում է անհեթեթ ու չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասով Սեյրան Օհանյանն ասաց, որ չի հավատում, թե նա խուսափում է քննությունից․ «Այլ պարզապես նա վիրավորված է և չի հավատում ընթացող քրեադատավարական գործընթացին»։ Նա բացահայտ սխալ է համարում նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանավորված պահելը․ «Մարդը, որ մի քանի անգամ ինքնակամ ներկայացել է քրեադատավարական բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ։ Այդպիսի մարդիկ չեն խուսափում պատասխանատվությունից»։