Ա. Խանդոյանի և ընկերների նկատմամբ կիրառված բռնությունը դառնալու է Հայկական Նյուրնբերգի արդարադատության ատյանի գործերից մեկը. «Սասնա Ծռեր»

Լուրեր

13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հաղորդագրություն է տարածել Ա. Խանդոյանի և  ընկերների նկատմամբ դատարանի շենքի նկուղում կիրառված բռնության դեպքի վերաբերյալ:

«Փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրել է 28.06.2017թ. դատարանում կատարված բռնության և ծեծի մասին Արայիկ Խանդոյանի տված ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորև.

Արայիկ Խանդոյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ կիրառված բռնությունը դառնալու է Հայկական Նյուրնբերգի Արդարադատության ատյանի գործերից մեկը։ Սերժահպատակ ենիչերական ոստիկանության հանցանքները վաղեմության ժամկետ չունեն:
Իսկ «ընկեր կորցնելու մասին» կեղծավոր ցուցմունքի հեղինակը թող պատրաստվի արդար ու ոչ բռնի դատավարության՝ մեղադրյալի կարգավիճակով։
Բացատրություն
28.06.2017թ. դատարանում կատարված բռնության և ծեծի մասին
Քանի որ զգացողությունս լավ չէ, ունեմ ուժեղ գլխացավեր, շշմած եմ, ապա խնդրում եմ իմ պատմածը գրի իմ պաշտպան Արայիկ Պապիկյանը։ (ստորագրություն, Ա. Ե. Խանդոյան)
2017թ. հունիսի 28-ին երբ ես գտնվում էի Ավան և Նոր-Նորք դատարանի նկուղային հարկի խցում լսեցի ուժեղ հարվածների և գոռգոռոցների ձայներ։ Քիչ հետո ոստիկանները իմ խուց ներս բերեցին Արեգ Կյուրեղյանին ու Մխիթար Ավետիսյանին, նրանք ծեծված էին և շորերը ճղրտված։ Արեգի ու Մխիթարի շորերի վրա ոտների տեղեր էր։ Ես հարցրեցի թե ի՞նչ է եղել, ինչի՞ համար ու ջղայնացա. ես ասել էի չէ, որ մենք կոնֆլիկտ չենք ուզում և չենք ստեղծում։ Երբ ես զրուցում էի Մխիթարի ու Արեգի հետ հետևիս կողմից ներս մտան ոստիկանները, ես չհասցրի շրջվել և հարված ստացա հետևի կողմից աջ ականջիս ու ծնոտիս մասում։ Չեմ հիշում ինչ էր կատարվում. հնարավոր է, որ ուշագնաց եմ եղել։ Միայն հետո հասկացա, որ խցի անկյունում էի և անընդհատ հարվածում էին գլխիս, ծոծրակիս, մեջքիս և ոտքերիս։ Ես կիսածալված (թեքված) էի։ Մոտ 5 (հինգ) րոպե անդադար հարվածներ էի զգում հատկապես գլխիս և ծոծրակիս շրջանում, սակայն մոտս այնպիսի տպավորություն էր, որ գլուխս անզգայնացել էր և միայն դմդմփոցներ էի զգում։ Հարվածները շատ են եղել, չեմ հիշում ինչքան, դրանք չէին դադարում։ Երբ ես ուղղվեցի, ձեռքերս հեռու տարա դեմքիցս ու հարցրի՝ հո բան չի եղել։ Չեմ հիշում ով ասաց, որ աչքիտ տակը կարմրած է։ Այդ պահին խցի դռան մոտ կանգնած էին ոստիկաններ որոնց չեմ հիշում քանի որ շշմած էի։ Ասեցի գլուխս ցավում է, մեռնում եմ։ Ոստիկաններից մեկը քիչ հետո ցավազրկող դեղ բերեց և տվեց։ Քիչ հետո խցից տարան Արեգին և միջանցքում նրան շարունակեցին ծեծել, որը մեր խցից չէր երևում, բայց լսվում էր ծեծի ու հարվածների ձայները։ Ծեծողները կլինեին 5-6 (հինգ-վեց) ոստիկան, որոնց մեջ էր նաև փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Այդ ժամանակ լսվում էր նաև որ ծեծում են Եղիազարյան Գագոյին։ Հետո տղաներին՝ Աշոտին Պետրոսյան, Լամբարյան ու Բիլյան Արմեններին, Վարուժան Ավետիսյանին, Գրիգորյան Էդոյին բերեցին մեր խուց։ Մենք միասին կարճ ժամանակ մնացինք. տղերքը հարցրին ինչ է պատահել, ես էլ ասեցի որ «արուններս ստեղ էլ հանին»։ Մեզ հանեցին խցից և տեղափոխեցին մեքենաներ։ Մեքենայի մեջ վատ էի զգում, սրտխառնոց ունեի, գլուխս ուժեղ ցավում էր։ Խնդրեցի գոնե ձեռնաշղթաներս հանեն, ասեցին, որ բանալի չունեն։ Այդ վիճակով ինձ հասցրին Նուբարաշեն, մեքենայից երբ հանեցին մի կերպ հասցրի դուրս գալ և փսխեցի։ Նուբարաշենում գրանցեցին միայն ոտքերիս վերքերը։ Ես ասեցի, որ աչքիս վերքը, գլխիս և մեջքիս ցավերը գրանցել եք, թե չէ, ինձ պատասխանեցին, որ գրում ենք ինչը տեսանելի է։ Ես խնդրեցի հրավիրեն պաշտպաններիս և Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը սակայն չարեցին։ Ես կանչեցի ՔԿՀ-ի իրավաբանին և խնդրեցի հրավիրի պաշտպաններիս և Մարդու իրավունքների պաշտպանին կամ թույլ տան ես զանգեմ։ Դա կլիներ մոտ ժամը 14:00-ն։ Իրավաբանը ինձ առաջարկեց զանգելու թույլտվության համար պետի անունով դիմում գրեմ, որը ես գրեցի այդ պահին, սակայն մինչև այսօր այդ դիմումի պատասխանը չեմ ստացել։ Այդ օրը կեսօրին և երեկոյան 2 (երկու) անգամ ճնշումս են չափել և որևէ այլ բուժօգնություն ցույց չեն տվել։ Այսօր և երեկ օրական մեկ անգամ սիստեմա են միացրել, նաև խմելու համար տվել են 2 (երկու) տիպի դեղահաբեր։ Այս պահին շարունակվում է ուժեղ գլխացավերս, շշմածություն ունեմ, երիկամներիս ցավերը ևս կան։ Ընդհանուր զգացողությունս այս պահին լավ չէ։ Գրված է իմ պատմածով ճիշտ է (ստորագրություն, Ա. Ե. Խանդոյան, 05.07.2017)»: