Բելառուսը հույս ունի, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի Զասի հետ հանդիպման ժամկետները

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Բելառուսը հույս ունի, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ալեքսանդր Զասի հետ հանդիպման ժամկետները: Լրագրողներին այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, գրում է ԲԵԼՏԱ-ն:

Նա հիշեցրել է, որ Ստանիսլավ Զասն արդեն հանդիպել է ՀԱՊԿ անդամ 5 պետությունների ղեկավարների հետ, որոնք սատարել են նրա թեկնածությունը՝ հավելելով, որ, «ինչպես հայտնի է, Հայաստանը ցանկանում է մինչև 2020թ. պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»:

«ՀԱՊԿ-ն արդեն երկար ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Ստեղծված իրավիճակն օգուտ չէ կազմակերպության համար և արագ լուծում է պահանջում: Առավել ևս, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հանդես են եկել Բելառուսի թեկնածուի օգտին»,- հավելել է Անատոլի Գլազը:

Նրա փոխանցմամբ՝ Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համար անհրաժեշտ որոշումների նախագծերն արդեն պատրաստ են: «Ստանիսլավ Զասը հինգ մայրաքաղաքներում արդեն հանդիպել է պետությունների ղեկավարների հետ: Հաշվի առնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, իսկ հետո կառավարություն էր ձևավորվում, մենք ըմբռնումով մոտեցանք նրան, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չուներ հանդիպել Բելառուսի թեկնածուին: Հիմա այդ շրջանն ավարտվել է: Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի այդ հանդիպման ժամկետի մասին»,- նշել է Անատոլի Գլազը:

Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Մինսկը Երևանի հետ կառուցողական փոխգործակցության հույս ունի: