Արտակարգ իրավիճակների ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը շարունակական է

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն փետրվարի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը շնորհավորեց Ֆելիքս Ցոլակյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և վերահաստատեց ՄԱԶԾ-ի կողմից ստանձնած պարտավորությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև փաստեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտում մի շարք ռազմավարական ուղղություններով երկու կառույցները բարեհաջող համագործակցում են:

Այս առնչությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փոխգործակցությունը լավ է ընթանում, և գնահատելի է այն աջակցությունը, որ ստացվում է ՄԱԶԾ-ի կողմից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ եղավ արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման, անտառային, դաշտային և քաղաքային հրդեհների արդյունավետ հրդեհաշիջման, հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, «Նաիրիտ» գործարանում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման հարցերին:

Անդրադառնալով արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկային՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում նշեց, որ տեխնոլոգիաները զարգանում են, շատ կարևոր է, որ արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկան ճիշտ գործածվի: Անօդաչու թռչող սարքերի կիրառումը ԱԻ նախարարության համար ևս անհրաժեշտություն է:

Հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցը քննարկելիս ԱԻ նախարարն ասաց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր կլինի ավելի առարկայական քննարկել այն: Դմիտրի Մարիասինին իր հերթին նշեց, որ ՄԱԶԾ-ի փորձագետները պատրաստ են մասնագիտական կարծիք ներկայացնելու հակակարկտային պաշտպանության համակարգերի վերաբերյալ: Այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ փորձագիտական կարծիք կներկայացվի ԱԻ նախարարությանը:

Հանդիպման ավարտին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը նաև փոխանցեց ՄԱԶԾ պատրաստակամությունը աջակցելու ԱԻ նախարարությանը մասնակցել մայիսին Ժնևում կայանալիք Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ ֆորումին: Հայաստանի պատվիրակությունը 2018թ. նոյեմբերին մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի ֆորումին, որտեղ քննարկումներ են ծավալվել համայնքային դիմակայունության, ԱՌՆ ոլորտում կայուն ներդրումների, ԿԶՆ և կլիմայի փոփոխության օրակարգերին ներդաշնակ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի գործընթացի և մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Ֆորումի շրջանակներում մի շարք քննարկումներում ներկայացվել է նաև Հայաստանի փորձը»: