Ձեր անզիջում պայքարը տեսնելով՝ ուզում եմ դիմում գրել Սերժ Սարգսյանի եղբորորդու դեմ. տուժողը` Օսիպյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստին պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց ապացույցների հետազոտման կարգը փոխել և հրապարակել գործով տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանի դիմումը՝ ուղղված ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Դավիթ Սիմոնյանն իր դիմում, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետևելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ՝ ուզում եմ հայտնել Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից շենքի առաջին հարկում իր մոտ պահվող զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, մեկ անգամ կրակեց ինձ վրա: Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, և տեսնելով ինձ արյունով, Հայկոն ասեց՝ ես էի, և ինձ տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին: Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները, ես էլ վախից գրեցի, որ ինձ վրա կրակել է Արթուրը: Այս ամենի մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը, տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին բաց թողեցին: Տասը տարի վատառողջ լինելով՝ դառել եմ ինվալիդ, պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»:

Տուժող Դավիթ Սիմոնյանը նշեց, որ որևէ պահանջ և բողոք չունի ու չի ուզում նիստին ներկա լինել՝ զբաղվածության պատճառով: Դատարանը նշեց, որ մյուս նիստին կարող է ներկա չլինել, անհրաժեշտության դեպքում իրեն տեղյակ կպահեն:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան