Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի առաջարկը՝ Կառավարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Համապատասխան շտկումներ իրականացնել Կառավարության այս ծրագրում, Կառավարության ծրագրի իրականացման ռիսկերի արձանագրում և հստակ երաշխիքների արձանագրում․ ահա սրանք են այն երեք կետերը, որոնք ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկում են Կառավարության ղեկավարին։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանն այսօր չի կարող անգամ կես տոկոսով մեծ վարկեր վերցնել, որովհետև կան խնդիր կապված բանկային համակարգի և ՀՀ-ի ունեցած արտաքին պարտքի հետ։

«Բանկային համակարգի կապիտալիզացիան շատ ավելի շատ է, քան մյուս ոլորտները, իսկ դա նշանակում է, որ մեր տնտեսության իրական հատվածը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը պետք է ունենան լուրջ կապիտալիզացիայի անհրաժեշտություն, հակառակ դեպքում այդ ոլորտներին երբեք մեծ վարկեր չեն տա»,- ասաց պատգամավորը։

Միքայել Մելքումյանը խոսեց նաև ներդրումային միջավայրի ձևավորվան հետ կապված խնդիրների մասին՝ շեշտելով, որ համակարգային կոռուպցիայի վերացումն ու մենաշնորհների բացակայությունը ներդրողների համար բավարար չեն։

«Ներդրողն առանց մեր ասելու էլ անգիր գիտի, թե ՀՀ-ում ինչ կա»,- նկատեց պատգամավորը՝ շեշտելով, որ բիզնեսը պետք է համոզվի, որ կա շահութաբեր և անվտանգ միջավայր, իսկ պետությունն էլ պետք է պիլոտային ծրագրեր իրականացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան