Մեխել եմ բոլոր իշխանությունների ճակատին ժողովրդին հուզող խնդիրները․ Տիգրան Ուրիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանի ամբիոնից վստահեցնում է՝ մեխել է բոլոր և հատկապես նախորդ իշխանությունների ճակատին բոլոր այն խնդիրները, ոորնք հուզում են ժողովրդին՝ հետևաբար ԱԺ ամբիոնից այժմ էլ բարձրաձայնում է այդ խնդիրներից որոշները:

«Ի՞նչ ժամանակահատվածում են առաջանալու սուր անհրաժեշտություն հանդիսացող աշխատատեղեր։ Ի՞նչ ժամանակահատվածում են այն մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին ստանալու արժանապատիվ թոշակ և այլ արտոնություններ, որտե՞ղ են ներդրումները, արդյոք պետությունը միայն հարկահավաք գործառույթներով կապահովի՞ այն միջոցները, որոնք հնարավորություն կստեղծեն զարգացնելու տնտեսությունն ու պետությանը շահույթ ձեռք բերելու հնարավորություն կտան։ ԵՏՄ-ի շրջանակներում արդյոք կատարվո՞ւմ է աշխատանք, որի հետևանքով, ի տարբերություն նախորրդ ժամանակահատվածի, օգտվելու ենք այն հնարավարություններից, որոնք մեզ ընձեռնվել են։ Կա՞ քննարկում արդյոք մեզ բլոկադայից հանող երկաթգծի շահագործման վերաբերյալ»,- հարցադրումներ հնչեցրեց պատգամավորը՝ շեշտելով, որ իր համար չափազանց տհաճ էր երեկ լսել, որ եթե տատիկն իր առևտրի դիմաց չպահանջի ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի բարձրանա։

Պատգամավորը նաև հավելեց, որ ամբողջ ժողովուրդը գործող սկուտեղի վրա մատուցել է լիակատար իշխանություն, հետևաբար պատասխանատվությունը նրանց ուսերին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան