Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո որքա՞ն ժամանակ հետո ազատ արձակվեցիք․ Երեմ Սարգսյանը՝ տուժողին

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Տուժող Դավիթ Սիմոնյանը պատմում է, թե ինչպես է Հայկ Սարգսյանը սպանության փորձ կատարել։ Հայկ Սարգսյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե արդյոք կրակելուց հետո Հայկ Սարգսյանը այցելել է տուժողին, թե՝ ոչ։ Դավիթ Սիմոնյանը պատասխանեց, որ դեպքից հետո իր ծնունդն է եղել և Հայկ Սարգսյանը տորթով գնացել է նրան այցի։

Տուժողը դատարանում ասաց, որ Հայկ Սարգսյանը սպառնացել է իրեն, որ եթե ոստիկանությունում իր անունը տա, ապա նա կսպանի իրեն։ Պաշտպան Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց տուժողից, եթե ոչ թե սպառնար, այլ խնդրեր, տուժողը կտա՞ր Հայկ Սարգսյանի անունը, թե՝ ոչ։ Դավիթ Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ չէր ասի։ Երեմ Սարգսյանը հարցեց, թե ստիպվա՞ծ էր Դավիթ Սիմոնյանը մտերմություն անում Հայկ Սարգսյանի հետ։ Տուժողն ասաց, որ իրեն ասել են, որ լավ կլինի ամեն ինչ, երիկամի փոխպատվաստման կուղարկեն իրեն: «Այդ ամենը չարեցին, դրա համար էլ ցուցմունք տվեցի»,- ասաց տոժողը։

Հարցին, թե դատված եղել է տոժողը երբևէ, Սիմոնյանը ասաց, որ այո՝ «կռվի գործով»։ Կալանավորված եղե՞լ եք՝ հարցրեց փաստաբանը, «այո»՝ ասաց տոժողը։ Հարցին, թե որտեղ է պահվել, տուժողն ասաց. «Նուբարաշենում», հետո «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում։

Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց ցուցմունք որտեղ է տվել, և ինչպես եղավ, որ «Նուբարաշենից» տեղափոխվեց «Երևան կենտրոն», դիմում գրե՞լ է։ Տուժողը նախ ասաց, որ ոչ, հետո ասաց չի հիշում, թե ինչպես և ինչու է տեղափոխվել «Երևան կենտրոն» ՔԿՀ։

«Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո որքա՞ն ժամանակ հետո ազատ արձակվեցիք»,-հետաքրքրվեց փաստաբանը։ «Մեկ ամիս հետո, առերես հարցաքննման ժամանակ արդեն դուրսն էի»-, պատասխանեց տուժողը։

Լիլիթ Շաբոյան