Մակեդոնիան պաշտոնապես վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն. Աթենքի հետ կնքված համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Լուրեր

09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մակեդոնիայի անվանափոխության հարցով Աթենքի և Սկոպյեի միջև կնքված համաձայնագիրն ուժի մեջ է մտել. նախկին հարավսլավական հանրապետությունն այսուհետ կկոչվի Հյուսիսային Մակեդոնիա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Հունաստանի ԱԳ առաջին փոխնախարար Յորղոս Կատրունգալոսը:

«Մեկնարկում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության և կայունության նոր դարաշրջանը»,- գրել է հույն պաշտոնյան:

Հունաստանի ԱԳՆ-ն բանավոր նոտա է հղել Սկոպյեին՝ հարևան երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը տեղեկացնելով, որ հունական խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի անվանափոխության համաձայնագիրն ու ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին արձանագրությունը:

Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովն իր հերթին Twitter-ում գրել է. «Թող այս օրը Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկարատև բարեկամության սկիզբ լինի: Մենք չենք կարող փոխել մեր անցյալը, բայց կարող ենք և կձևավորենք մեր ապագա բարեկամությունը, գործընկերությունն ու համագործակցությունը»:

Հիմա Հյուսիսային Մակեդոնիան պետք է նամակներ ուղարկի ՄԱԿ և միջազգային այլ կազմակերպություններ, որոնց անդամակցում է, տեղեկացնելու, որ այսուհետ կոչվում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: