Լավ ախպոր պուճուր ախպերն ու քուրը նստել են ու ոչ մի գործ չեն արել․ ԾԻԳ-իզմով են կառավարել էս երկիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

«Շատ է շոշափվում, որ այս կամ այն կետը մեր Կառավարության ծրագրում չկա գրված։ Օրինակ՝ չկա գրված, որ ազատ, արդար ընտրություններ պետք է անցկացնել, ու դա կարող է մեկնաբանվել այսպես՝ «ըհը, չեն գրել, և առաջիկա ընտրությունները Կառավարությունը պատրաստվում է կեղծել», բայց մենք կարծում ենք, որ խնդիրներ կան, որոնք համարում ենք լուծված և որոնց կարմիր լույսի մակարդակում չպետք է վերադառնանք»,- այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ի տարբերություն իրենց ներկայացրած նախորդ ծրագրի, որը քաղաքական հեղափոխության ծրագիր էր, այսօր ԱԺ-ում ներկայացվածը տնտեսական հեղափոխության ծրագիր է։

Անդրադառնալով պետական կառավարման համակարգում որակյալ կադրերի խնդրին՝ Փաշինյանը նշեց, որ այսօր շատ հաճախ այդ համակարգում չկան կարողություններ պրիմիտիվ հարցերին վերջնական լուծում տալու համար, որովհետև երկիրը կառավարվել է ԾԻԳ-իզմիով:

«Նախարարություններում եղել են մարդիկ՝ լավ ախպոր պուճուր ախպերներ ու քուրեր, որոնք էնտեղ նստել են ու ոչ մի բան չեն արել։ Հարց է պե՞տք լուծել, կգնանք վարկ կվերցնենք, մի խորհրդատվական ընկերությունից կհրավիրենք մարդիկ, կգան կլուծեն կգնան։ Այս տրամաբանությունն է պետք փոխել»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան