Հեղափոխությունից հետո 30 հազար աշխատատեղ ստվերից լեգալ դաշտ է եկել․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 13-ին, շարունակվում է Կառավարության ծրագրի քննարկումը, որի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը վարչապետից հետաքրքրվեց՝ նրա վարչապետության ընթացքում ի՞նչ արդյունք է արձանագրել Կառավարությունը ստվերի դեմ պայքարի հարցում։

«Միայն անցյալ տարի՝ հեղափոխությունից հետո մի քանի ամսվա ընթացքում, 30 հազար աշխատատեղ ստվերից եկավ լեգալ դաշտ, և այդ գործընթացը շարունակվում է»,- ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասաց վարչապետը։

Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ մասնավորապես այն կետին, ըստ որի՝ իրավաբանական, հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ մատուցողների համար 4-6 անգամ հարկերը առաջարկվում է ավելացնել, վարչապետը նշեց, որ այս փուլում Կառավարությունը որոշել է այդ վիճահարույց դրույթը հանել օրենսգրքից, որովեհտև այսօր ՊԵԿ-ը չունի դրա ծրագրային ապահովման մեխանիզմը՝ այն կիրառելու համար։

«Կստացվի՝ մենք մեր քաղաքացիների հետ անիմաստ կկռվենք, բայց լծակ չենք ունենա օրենքի այդ կետն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան