ԿԲ-ն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Կենտրոնական բանկի խորհրդի նիստում ներկայացվել է հունվարի 29-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվությունը։  ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ արձանագրվել է, որ 2018 թ-ի դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որը պայմանավորվել է բացառապես սեզոնային ապրանքների գների փոփոխություններով, մասնավորապես՝ «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերում գներն աճել են համապատասխանաբար 12.5% և 25.2%-ով, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է շուրջ 1.8 տոկոսային կետ:

Այդուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գները շարունակում են մնալ ցածր մակարդակում, ինչի հետևանքով տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%՝ շուրջ 1.0 տոկոսային կետով ցածր կանխատեսված ցուցանիշից: Միաժամանակ, գնահատվող թույլ ներքին պահանջարկով պայմանավորված՝ շարունակում է նվազել նաև բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 2.6%:

Խորհուրդն անդրադարձել է ձևավորված տնտեսական միջավայրին. նշվեց, որ  2018 թ-ի չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքների համաձայն, պահպանվել է տնտեսական ակտիվության թուլացման միտումը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի և հանքարդյունաբերության ենթաճյուղի թողարկման ծավալների նվազմամբ: Այս պարագայում տարեկան տնտեսական աճը գնահատվում է 5.0%-ի շրջակայքում, որին գերակշռող նպաստում ունեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Դրան համապատասխան, չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը ևս մնում է թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթով (չորրորդ եռամսյակի հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 3.6 տոկոսային կետ զսպող) և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ:

Խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում, ինչն ուղեկցվել է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները:

Քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվել, որ թե՛ նախորդ տարվա վերջին և թե՛ այս տարվա սկզբին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում:

Տոկոսադրույքի որոշման արձանագրությունն՝ այստեղ։