Երևանում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկացնում են, որ Երևանում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Առաջինը մրցահարթակ ելան մարզուհիները: Հաղթող ճանաչվեցին Մարիամ Հայրապետյանը / 45 կգ քաշային կարգ /` երկամարտի 90 կգ արդյունքով,  Ալեքսանդրա Գրիգորյանը / 49 կգ /` 125 կգ,  Տանզելիա Գրիգորյանը / 55 կգ /`  132 կգ ,  Անուշ Արշակյանը / 59 կգ / ` 144 կգ , Իզաբելա Յայլյանը / 64 կգ / ` 200 կգ, Ծովինար Կիրակոսյանը / 71 կգ / ` 182 կգ, Լիանա Գյուրջյանը / 76 կգ /  ` 180 կգ, Նանե Ստեփանյանը / 81 կգ /` 161 կգ,  Տաթև Հակոբյանը / 87 կգ/ ` 210 կգ և Արփինե Դալալյանը / + 87 կգ /` 220 կգ:

Տղամարդկանց մրցաշարի մեկնարկում պարգևները վիճարկեցին քաշային երկու կարգի ներկայացուցիչները: Մոնթե Մխիթարյանը / 55 կգ /  լավագույնն էր երկամարտի 227 կգ արդյունքով, իսկ Արա Պողոսյանը / 61 կգ /  հավասարը չունեցավ 236 կգ –ով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ մասնակիցները շատ են և դա ուրախացնում է:Նշանակում է մեր մարզաձևի աշխարհագրությունը մեզանում ընդլայնվում է: Այս մասին է վկայում այն, որ կանանց առաջնությունում հայտավորված էին ռեկորդային թվով ` 38 ծանրորդուհիներ:

Մրցումների վերջին օրը ` փետրվարի 15 –ին մրցահաթակ կելնեն գերծանրքաշայինները: