Սահմանի վերաբերյալ համաձայնությունը կարող է կանխել ԱՄՆ կառավարության հերթական պարապուրդը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում դեմոկրատները և հանրապետականները համաձայնության են եկել անվտանգության սահմանի կառուցումը ֆինանսավորելու հարցում։ Սա կարող է կանխել կառավարության հերթական մասնակի պարապուրդը․ հայտնում է BBC-ն։

Համաձայնագրի մեջ նշվում է նախագահ Թրամփի պահանջած գումարի միայն մի մասը և չի նշվում սահմանին կառուցվող բետոնե պատնեշի մասին։

Համաձայնագիրը դեռ Կոնգրեսի հաստատման կարիքն ունի, որից հետո նախագահը կստորագրի այն։

Այդուհանդերձ, Թրամփը հստակ կարծիք չի հայտնել այն մասին, թե արդյոք սատարում է համաձայնագրի կնքմանը։

«Ամեն դեպքում մենք կառուցելու ենք այդ պատը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ դեմոկրատները, որոնք այժմ ղեկավարում են Ներկայացուցիչների պալատը, մերժել են 5․7 մլրդ դոլար տրամադրել Դոնալդ Թրամփին՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։

Արդյունքում, 35 օր շարունակ ԱՄՆ կառավարությունը հարկադիր պարապուրդի մեջ էր՝ տնտեսությանը շուրջ 11 մլրդ դոլարի վնաս հասցնելով։

 

Նելլի Մելքոնյան