Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ՄԱԿ-ի համար ոգեշնչող և հուսադրող օրինակ են. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդին:

«ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից տիկին Մոհամեդին ներկայացվեցին Հայաստանում հետընտրական վերջին գործընթացները՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի կառույցների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։

Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը շնորհավորեց Հայաստանում դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ ընդծելով, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ՄԱԿ-ի համար ոգեշնչող և հուսադրող օրինակ են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների ընթացքին, կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում ՄԱԿ-ի և Հայաստանի համատեղ օրակարգին, այդ թվում Տնտեսական և Սոցիալական խորհրդին Հայաստանի անդամակցության համատեքստում՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման օրակարգի ազգայնացմանն ու արդյունավետ իրականացմանը՝ առաջնահերթ կարևորություն տալով օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։

Մ․ Մարգարյանը գլխավոր քարտուղարի առաջին տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ զարգացումները և հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Երկուստեք ընդգծվեց բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում: