Քննարկվել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ են համարել աճի դինամիկան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։

Դեսպանը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նախարար նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել և ընդգծել, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու այն բոլոր հարցերում, որտեղ կզգացվի օժանդակության կարիքը։

Կողմերը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ համարել աճի դինամիկան՝ քննարկելով նաև Հայաստանից Չեխիա արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել նաև Չեխիայում կայանալիք Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տնտեսական համագործակցության և գործարար հնարավորությունների համաժողովի վերաբերյալ։

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և  Չեխիայի դեսպանն անդրադարձել են տնտեսության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցությունը և ներդրումների ներգրավումը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսվող այն դրույթները, որոնք մեր երկրում բիզնես գործունեությունը կդարձնեն առավել գրավիչ, կբարձրացնեն մրցունակությունը։