Ի՞նչ գրականություն է նախընտրում վարչապետը. Փաշինյանը գրախանութից 5 գրքով է դուրս եկել
«Մտա գրախանութ և գնեցի հետաքրքիր գրքեր: Երեկոյան ընթերցանության հայեցակարգի շրջանակներում:)»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հրապարակել գնված գրքերի լուսանկարը:
Իսկ վարչապետն այս անգամ ընտրել էր հետևյալ գրքերը. Տարոն Աճեմօղլու և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչո՞ւ են ձախողվում պետությունները», Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», Նորայր Սարգսյանի «Չինական պատ», Արթուր Մեսրոպյանի «Թռչող տունը» և Արամ Ավետիսի «Կույր կետադրություն»:
Նշենք, որ երևանյան գրախանութներից մեկի բացման ժամանակ ևս, բանասիրական կրթություն ունեցող վարչապետը ձեռնունայն դուրս չեկավ գրախանութից: