Գերմանացի «դեղին բաճկոններ»-ը բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինի կինոփառատոնի կարմիր գորգի մոտ
Հասարակություն
09.02.2019 | 13:12Գերմանական կինոթատրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինիալեի առջև, որտեղ ընթանում է Բեռլինի միջազգային կինոփառատոնը, հաղորդում է Interfax-ը:
Գերմանիայի ամենախոշոր` Cinemaxx կինոթատրոնների ցանցի 100-ից ավելի աշխատակիցներ, դեղին բաճկոններ հագած, սուլիչներով և պաստառներով «զինված», պահանջել են աշխատավարձի բարձրացում:
Նշվում է, որ նրանք «արժանի» աշխատավարձ են պահանջել՝ ժամավճարը 9,19 եվրոից հասցնելով մինչև 12,63 եվրոյի: