Սերժ Սարգսյանը՝ որպես Մարտի 1-ի հիմնական շահառու, անկասկած տեղյակ է եղել կատարվածից․ քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, Մարտի 1-ի գործով այս շաբաթ ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան, մասնավորապես՝ հարցաքննվեցին Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյան: Երեք նախագահներին հարցաքննելու անհրաժեշտության մասին խոսվում էր տասը տարի շարունակ, այսօր դա, ի վերջո, արվեց: Այս փաստն ինքնին ինչի՞ մասին է վկայում:

– Կարծում եմ՝ այս փաստը խոսում է այն մասին, որ իսկապես մտադրություն կա ամենայն խորությամբ, հանգամանորեն աշխատել և բացահայտել ոճրագործությունը՝ իր ամբողջ ծավալով և բացահայտել մեղավորներին:

– Մարտի 1-ի երեկոյան իմանալով, որ զորքը մտնում է Երևան, «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը զանգահարել է այդ ժամանակվա վարչապետ և ընտրված նախագահ Սերժ Սարգսյանին ու խնդրել չշտապել, ինչին ի պատասխան՝ Սարգսյանն ասել է, որ արդեն ուշ է: Արդյո՞ք սրանից հետևում է, որ Սերժ Սարգսյանը կարող էր իմանալ, թե ինչ է տեղի ունենալու հաջորդիվ:

– Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն այդ պահին գիտե՞ր՝ ինչ է լինելու, թե՞ չէ: Բայց ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը, լինելով այն ժամանակվա իշխանական վերնախավի առանցքային դեմքերից մեկը և, ըստ էության, արդեն պարզ էր, որ նա լինելու է նախագահ, արդեն այդպես էլ հռչակվել էր, նա արդեն նախագահ էր, և չեմ կասկածում, որ նա ամենայն մանրամասնությամբ տեղեկացված է եղել իրադարձությունների ամբողջ ընթացքի մասին: Այնտեղ եղել է օպերատիվ կառավարման շտաբի նման կառույց, որտեղ եղել է իշխանական վերնախավը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կարծում եմ՝ բոլոր կարևորագույն հարցերը, պայմանականորեն ասած, շտաբում են քննարկվել և, իհարկե, Սերժ Սարգսյանը՝ ոչ միայն արդեն որպես պաշտոնապես հռչակված նախագահ, այլև մինչ այդ եղել է վարչապետ, և որպես Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական շահառու, անկասկած, տեղյակ է եղել ամենայն մանրամասնությամբ, թե ինչ է կատարվել:

– Այս դրվագը կարո՞ղ է Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հիմքերից մեկը լինել կամ, ըստ Ձեզ, կա՞ն այլ հիմքեր:

– Իհարկե՝ դա գործի քննության հետագա ընթացքը ցույց կտա: Ուզում եմ հասարակության ուշադրությունը հրավիրել այլ խնդրի վրա։ Տեսեք, Մարտի 1-ը ոճրագործություն էր ժողովրդի ու պետության դեմ, բայց այդ ոճրագործությունը միայն այդ օրը չի տեղի ունեցել: Բուն ոճրագործությունը տեղի է ունեցել Մարտի 1-ից օրեր ու ամիսներ առաջ, Մարտի 1-ն ընդամենը հետևանք էր կեղծված ընտրությունների: Իսկ այդ խայտառակ կեղծված ընտրությունները մեկ կամ երկու հոգով չի արվել, դա արել է իշխանական ամբողջ բուրգը, արվել է համակարգված, կազմակերպված, պլաններ են դրված եղել, թե ընտրատեղամասերում ով և ինչքան պետք է կեղծի, ինչքան ընտրակաշառք պիտի տան, ինչպես պիտի ահաբեկեն: Դա մի հանցավոր գործունեություն էր, որի միայն կուլմինացիան էր Մարտի 1-ը:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չեն եղել: Իհարկե՝ տեղյակ են եղել այդ ամենից: Իրավաբանները հարց են բարձրացնում, ասում են՝ ծիծաղելի է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ, որովհետև ինքն իշխանությունը կրողն է, բայց հարցը պետք է դնել այսպես. եթե ընտրությունները կեղծվում են, ապա դա սահմանադրական կարգի տապալում է: Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է ազատ, արդար ընտրությունների միջոցով: Եթե այդ իրավունքը խլվում է, դա սահմանադրական կարգի տապալում է։ Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, անկասկած, կազմակերպված ձևով կեղծել են ընտրությունները։ Գուցե ոչ անմիջապես, բայց վստահաբար համակարգել են, տեղյակ են եղել, թե ինչպիսի իրական պատկեր է, որտեղ ինչ տոկոս է պետք խփել:

– Թե՛ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, թե՛ վարչապետը դեռ ամիսներ առաջ  հայտարարել են, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ ՀՔԾ պետը, հիշեցնենք, դեռ սեպտեմբերին՝ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի հիմնավորված համարվի արտակարգ դրություն մտցնելը: Մինչ օրս, սակայն, բացի Քոչարյանի կալանավորումից՝ այլ տեսանելի շարժ չկա կոնկրետ սպանություններ իրականացնողների մասով: Սա ինչպե՞ս եք գնահատում, եթե ասվում է, որ գործը բացահայտված է։ Վստահաբար, նրանք հանցագործության ամբողջ այդ տևական պրոցեսին մասնակից են եղել:

– Երբ ասում են, որ գործը բացահայտված է, ասում են, որ բացահայտված են հիմնական մեղավորները, նրանք, ովքեր հրաման են տվել զորքը, հատուկ ստորաբաժանումները դուրս բերել ժողովրդի դեմ: Չեմ կարծում, թե դա նշանակում է, որ բոլոր 10 զոհերի սպանություն իրականացնողները հատ-հատ, անուն առ անուն հայտնի են: Կարծում եմ՝ նրանց բացահայտելը մեծ դժվարություն չի լինի: Այստեղ խնդիրն ուրիշ է: Տեսեք՝ ինչո՞ւ է այսպես իրավական խճճված իրավիճակ ստեղծվել, որովհետև բոլորը, փաստորեն, միմյանց մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Եթե փետրվարի 19-ի ընտրություններում Սերժ Սարգսյանն իսկապես հավաքել է 52.82 տոկոս ձայն և Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես հավաքել է 21.5 տոկոս, և եթե 21.5 տոկոս հավաքած ուժն իր կողմնակիցներին դուրս է բերել փողոց և ասել է՝ եկեք գնանք գրավենք պետական շենքերը, այդ դեպքում դա իսկապես սահմանադրական կարգի տապալման փորձ է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:

Բայց եթե իրականում Սերժ Սարգսյանը չի հաղթել, և եթե իրականում թվերը կեղծվել են և այդ կեղծիքներով ինքն իրեն հռչակել է պետության նախագահ, արդեն դա սահմանադրական կարգի տապալում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Այստեղ է խնդիրը: Հետևաբար, իմ պատկերացմամբ, ճիշտ կլիներ՝ լրջագույն քննություն ընթանար՝ պարզելու համար, թե այդ ընտրությունները, ի վերջո, կեղծվե՞լ են, թե՞ չէ, և ինչքանով են կեղծվել, արդյո՞ք տեղյակ են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այդ կեղծիքներից, թե՞ ոչ: Եթե ապացուցվի, որ կեղծիքները եղել են, և ապացուցվի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տեղյակ են եղել, վերջ, այդ դեպքում իսկապես բացահայտված է գործը: Ուրեմն՝ այդ երկուսն իսկապես սահմանադրական կարգը բռնությամբ տապալել են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան