Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ
Հասարակություն
08.02.2019 | 18:15Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի:
Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործի շրջանակներում:
«Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց նա: