«Օսիպյանն իր դուխով ցուցմունքով մի քանի տասնյակ մարդկանց ուղարկեց բանտ». համաներումը «Սասնա ծռերի» վրա չի տարածվի

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով փետրվարի 6-ի դատական նիստին հայտարարեց, որ դեմ է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:

«Համաներման մասին» օրենքի՝ «Սասնա ծռերին» վերաբերվող հատվածում նշված է, որ այն չի տարածվի խմբի անդամների վրա, եթե պատանդառված և ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են դրա դեմ:

Factor.am-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը, հեգնելով ոստիկանապետի որոշումը, ասաց. «Փառք ու պատի՜վ պարոն Օսիպյանին, որ նա մի քանի տասնյակ անձանց իր դուխով ցուցմունքի շնորհիվ կարողացավ բանտ ուղարկել»:

Հիշեցնենք, որ ներկայիս ոստիկանապետը 2016 թվականին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, Երևանի ոստիկանապետի տեղակալն էր: Նա մի քանի օր ՊՊԾ գնդում գտնվել է պատանդի կարգավիճակում, և նրա ցուցմունք այս գործով որոշիչ էր: Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ եթե նույնիսկ ֆիզիկական վնաս կրած մեկ տուժող առարկեր համաներման դեմ, ապա այն չէր կիրառվի «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ:

Ստացվում է, որ այս գործով դատական նիստերը կշարունակվեն՝ մինչև դատավճռի հրապարակումը, որից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները դատարանի սահմանած պատժաչափով կենթարկվեն պատասխանատվության: Մինչդեռ համաներման դեպքում գործով անցնողների նկատմամբ պատիժը չէր կիրառվի:

«Խմբի անդամների մեջ կան մարդիկ, որոնց առաջադրված է հինգ-վեց մեղադրանք՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների առումով և, դիցուք, կարող են 20 տարի ժամկետով ազատազրկման պատիժներ սահմանվել գործը քննող դատարանի և գործը բերած դատախազության կողմից: Այդ ուղիով էլ նրանք գնալու են»,- ասաց Պապիկյանը:

Լիլիթ Շաբոյան