Առողջապահության նախարարն աջակցություն է հայտնում առողջության առաջնային պահպանման մասնավոր ծառայություն մատուցողներին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություն մատուցող մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Թորոսյանը, կարևորելով նշված կազմակերպությունների աշխատանքը, շեշտել է, որ այս հաստատություններում բարեհաջող կիրառվում է ընտանեկան բժշկության մոդելը և նշել, որ ոլորտի զարգացման խթաններից մեկը կարող է հանդիսանալ այդ ուղղությամբ աշխատանքներին նոր տեմպ հաղորդելը:

«Եթե հնարավորություն ունեք ընդլայնվելու այս ոլորտում ` ես ողջունում եմ ցանկացած այդպիսի նախաձեռնություն»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ գործող օրենքները թույլ են տալիս ծավալելու անկախ պրակտիկաներ և յուրաքանչյուր ոք կարող է նախաձեռնել ԱԱՊ կենտրոնի բացում, ստանալ լիցենզիա, բնակչության հավաքագրել և պետությունից ստանալ ֆինանսավորում:

Նախարարն ընգծել է, որ նախկինում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ԱԱՊ այս մոդելի կիրառման դեպքում, և շնորհակալություն հայտնել ցուցաբերած համարձակության համար:

«Եղել են գերատեսչական շահեր, օրինակ` համայնքը, քաղաքապետարանը, նախարարությունը չեն ուզեցել կորցնել իրենց ենթակայության տակ գտնվող հաստատությունները կամ կցագրված բնակչությունը»,- ասել է նա և իր անվերապահ աջակցությունը հայտնել ԱԱՊ մասնավոր ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններին:

Հանդիպման-քննարկման ժամանակ մասնագետները պատմել են ԱԱՊ օղակում բժշկական օգնության և սպասարկման իրենց փորձի մասին, ներկայացրել են առկա խնդիրները և առաջարկները: