Համայնքների խոշորացումը պետք է իրականացվի հանրային լսումների, բազմակարծության և բոլորի շահերը հաշվառելու մթնոլորտում. Սուրեն Պապիկյան

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կայուն զարգացման բաժնի/գրասենյակի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանը և պետական ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին ԱՄՆ ՄԶԳ կողմից ցուցաբերված աջակցությունը և նշել, որ խոշորացված համայնքների կյանքն ավելի լավը դարձնելուն ուղղված փոխգործակցությունը ոչ միայն ստացված է, այլև հաջողված։

Նախարարը կարևորել է համայնքների միավորման գործընթացը ճիշտ ուրվագծով տանելու անհրաժեշտությունը և միաժամանակ ընդգծել, որ այն հետայսու պետք է իրականացվի հանրային համաձայնության պայմաններում։ Խոսելով նոր կառավարության ծրագրում վարչատարածքային բարեփոխումների տեսլականի մասին՝ նախարարն ասել է․

«Առաջիկայում մենք կունենանք թիրախային համայնքներ, որոնցում դաշտային աշխատանքի միջոցով կփորձենք ներկայացնել խոշորացման առավելությունները, արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները՝ իհարկե վերհանելով նաև գործընթացում նկատված թերությունները։ Այս ամենը պետք է իրականացվի հանրային լսումների, բազմակարծության և բոլորի շահերը հաշվառելու մթնոլորտում՝ բացառելով վարչահրամայական կոշտ գործիքի կիրառումը»։

ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանում արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացմանը միտված նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը։

«Մասնակցային կառավարումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժան բաղադրիչն է։ Մենք կշարունակենք աջակցել ապակենտրոնացման բարեփոխումներին ուղղված նախարարության ջանքերին՝ բարելավելով համայնքներում ծառայությունների հասանելիությունն ու ռեսուրսների կառավարումը` նոր հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»,- նշել է Դեբորա Գրիզերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համայնքներում քաղաքական, վարչական և տնտեսական ապակենտրոնացման հեռանկարների, գյուղերում ռեսուրսային կարողությունների հզորացման վերաբերյալ՝ վերահաստատելով գործընկերային հարաբերությունները խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը։