«Կառավարական դաչաների» Սերժ Սարգսյանի առանձնատունը դեռ անտեր է. ո՞րն է զբաղեցնելու Արարատ Միրզոյանը

Լուրեր

29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Բոլորը

Առայժմ պարզ չէ, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կառավարական ամառանոցում որ առանձնատունն է զբաղեցնելու: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան:

Հետաքրքրվել էինք նաև, թե, մասնավորապես, ԱԺ նախագահին տրվող առանձնատան վերանորոգման և կահավորման համար որքան գումար է անհրաժեշտ: ՊՈԱԿ-ից ստացված գրավոր պատասխանում տեղեկացրել էին, որ այդ տեղեկությունը ևս չեն կարող տրամադրել՝ այն պատճառով, որ հայտնի չէ, թե Արարատ Միրզոյանին որ առանձնատունն են տրամադրելու: Միաժամանակ փոխանցում են, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կազմի մեջ գտնվող բոլոր առանձնատներն ունեն վերանորոգման և գույքով համալրելու անհրաժեշտություն: Սակայն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ այս պահին հաշվարկներ չունեն, թե վերանորոգման և գույքի ձեռքբերման համար, որքան գումար է անհրաժեշտ լինելու:

Հիշեցնենք, որ Միրզոյանը կառավարական ամառանոցների տարածք տեղափոխվելու մասին հայտնել էր հունվարի 30-ին՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով:

«Առաջիկայում պիտի տեղափոխվեմ, այսպես կոչված, կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք»,- տեղափոխությունն այսպես էր հիմնավորել Միրզոյանը:

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առկա առանձնատներից ամենաինտրիգայինը 6-րդ մասնաշենքն է, որն այս պահին զբաղեցված չէ որևէ պաշտոնյայի կողմից: Սա այն առանձնատունն է, որը սպասարկել է Սերժ Սարգսյանին և վերջինս էլ այն փորձեց սեփականաշնորհել՝ պաշտոնավարման ավարտին: Այս առանձնատունը շահագործման է հանձնվել 2010 թվականից: Ի դեպ, Սերժ Սարգսյանն այդպես էլ պետության կողմից առանձնատուն չստացավ՝ որպես պաշտոնաթող նախագահ: Նա այժմ բնակվում է փեսայի՝ Միքայել Մինասյանի Ձորաղբյուր գյուղի առանձնատանը: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ կառավարական ամառանոցում բնակվում են միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկում է 2-րդ մասնաշենքը, իսկ 3-րդ մասնաշենքը մայիսի 5-ից զբաղեցնում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ընդհանուր առմամբ կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում գտնվող 9 առանձնատների վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել է 3 մլն 365 հազար դրամ, իսկ 2017-ին այդ գումարը կազմել է 4 մլն 620 հազար դրամ: Կառավարության 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին` պաշտոնավարման ժամանակահատվածում:

Ի դեպ. պաշտոնյաներն այնքան էլ հակված չեն կառավարական ամառանոցում բնակվել, որովհետև առանձնատները վերանորոգման խիստ կարիք ունեն։

Հայկ Վարդանյան