Դեռ 10 տարի առաջ ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ կոնկրետ ով է հրաման տվել, և ով սպանել որդուս. Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ

– Պարո՛ն Քլոյան, Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, նա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Եթե ոչինչ չփոխվի, ապա նա Մարտի 1-ը կդիմավորի կալանավայրում։ Ի՞նչ կասեք:

– Ես կարծում եմ, որ դա քննիչների գործն է, իրավաբանական գործընթաց է, որը ես չեմ կարող մեկնաբանել: Ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը՝ համար առաջին մեղավորը, պետք է պատասխանատվություն կրի օրենքի ամբողջ խստությամբ:

– Այս գործով հարցաքննվել է նաև Սերժ Սարգսյանը, նա վկայի կարգավիճակ ունի: Սա Ձեզ բավարարո՞ւմ է:

– Ո՛չ, իհարկե՝ չի բավարարում: Սա երկար գործընթաց է, ժամանակ է անհրաժեշտ: Կգա ժամանակ, և նա էլ օրենքի առաջ պատասխանատվություն կկրի:

– Մինչև ո՞ւր պիտի հասնի մեղադրյալների շրջանակը, ըստ Ձեզ՝ ովքե՞ր պիտի պատասխանատվության ենթարկվեն այս գործով:

– Համար առաջինն արդեն ենթարկվում է՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն  ժամանակվա գլխավոր դատախազը, ԶՈՒ ղեկավարը, ոստիկանապետը, շտաբի պետերը, նրանց տեղակալները և, իհարկե, ձգան քաշողները: Մարտի 1-ին շտաբի նիստ է տեղի ունեցել, և պիտի պատասխանատվության կանչվեն բոլորը, ովքեր դրան մասնակցել են՝ Շիրակ Թորոսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Գևորգյան և այլն:

– Շատերը պնդում են, որ Մարտի 1-ի գործը չի կարող լինել բացահայտված, եթե տասը զոհերի սպանությունների հեղինակները բացահայտված չեն:

– Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև մենք վերջերս եղել ենք ՀՔԾ-ում, ես այնտեղ այդ հարցը տվել եմ, թե ինչո՞ւ նրանց չեք բացահայտում: Նրանք ասացին, որ սա երկար գործընթաց է, մենք զրոյից ենք սկսել ամբողջ գործընթացը: Մենք չենք հավատում նախկին իշխանությանը, թե նա ինչ քննություն է վարել:

– Ասացիք՝ քննիչները Ձեզ հավատացրել են, որ իրենք գործը զրոյից են սկսել: 10 տարի շարունակ նախաքննություն էր իրականացվում, ինչո՞ւ այդ գործն այդպես էլ չբացահայտվեց:

– Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը ծածկադմփոց են արել, մեզ ասել են՝ ընթանում է նախաքննություն, բայց ոչինչ չեն արել: Մեր գործերի վրա թոզը դրած, դարակում պահած էր:Ես այդ ժամանակ գնացել եմ ՀՔԾ, ասել եմ, թե ով է իմ որդուն սպանել, ով է հրաման տվել:

-Ո՞ւմ անուններն եք տվել:

– Անմիջապես հրաման տվողի, և անմիջապես սպանողի: Հրաման տվողը եղել է Գլխավոր շտաբի պետի տեղակալը, իսկ անմիջապես կրակողի անունը չեմ տա, քանի որ նախաքննություն է ընթանում: Ես նախկինում էլ գրավոր գրել եմ, թե ովքեր են սպանել, ասել եմ՝ եթե իմ ասածները չեն համապատասխանում իրականությանը, սուտ մատնության համար ինձ պատասխանատվության ենթարկեք:

– Պարո՛ն Քլոյան, Երևանում Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի: Լենա Նազարյանն այս հարցով քաղաքապետարան է դիմել: Ինչպե՞ս եք վերաբերվում:

– Դա մեր պահանջն էր: Հուշարձանն ունի խորհրդանիշ. դա ցույց կտա Հայաստանի իշխանություններին, որ իշխանության գալու համար արյուն պետք չէ թափել: Հուշարձանը կկառուցվի Երևանի քաղաքապետարանի տարածքում, մի երեք ամսից պատրաստ կլինի և կդառնա մեզ համար սրբավայր:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան