Կստեղծվի հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ. ՔԿ-ն և ՀԿ-ները համաձայնագիր ստորագրեցին

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՔԿ-ի և տասը հասարակական կազմակերպությունների միջև այսօր ստորագրվեց համաձայնագիր՝  զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի նպատակներն են`

1) քննարկել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերը, որոնց վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից, ուսումնասիրության արդյունքում կազմել եզրակացություններ և այդ գործերով ներկայացնել առաջարկություններ՝ կապված ապացույցների ձեռքբերման և դրա ընթացքի, տուժողի իրավահաջորդների միջոցով քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ.

2)  անհրաժեշտության դեպքում, քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում կազմված առանձին եզրակացությունները հիմք ընդունելով՝ կազմել վերլուծություններ՝ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրությունը հրավիրելով հանցագործությունների քննության ժամանակ տեղ գտած համընդհանուր, համակարգային թերությունների, բացթողումների, խախտումների վրա, առաջարկել այդ խնդիրների հնարավոր լուծումներ, այդ թվում` իրավական բարեփոխումների միջոցով:

Համաձայնագրի ստորագրումից հետո  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը կողմերին մաղթեց  արդյունավետ համագործակցություն: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն շահագրգիռ է  զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մոնիթորինգի խմբի շրջանակներում քննարկման առարկա դարձնելու  և յուրաքանչյուր դեպքով առաջ քաշված հարցերին սպառիչ պատասխաններ տալու գործում: