Պուտինը մասամբ չեղարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է, որպեսզի չեղարկեն վիզային ռեժիմը Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային և դիվանագիտական այցելություններով, կամ եթե բեռնատար մեքենաների վարորդներ են. փոխանցում է ermenihaber-ը:

Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն` կարճաժամկետ  աշխատանքային այցով մեկնող սովորական անձնագիր կրող Թուրքիայի  քաղաքացիների, միջազգային փոխադրումների  ոլորտում  աշխատող թուրք վարորդների, ներառյալ  դիվանագիտական ներկայացուցիչների համար,  ովքեր  Թուրքիայից կմեկնեն Ռուսաստան, կգործի առանց վիզային ռեժիմ:

Նշվում է, որ Պուտինի որոշման ընդունումը  կապված է Թուրքիայի հետ փոխադարձության սկզբունքով սովորական անձնագիր և դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին երկկողմ պայմանավորվածությամբ:

Նշենք, որ Թուրքիայի կողմից 2015թ. նոյեմբերին ռուսական SU-24  ինքնաթիռի խոցումից հետո  Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական  պատժամիջոցներ էր սահմանել: Ավելի ուշ  սահմանված տնտեսական պատժամիջոցներից մի քանիսը չեղարկել էր:

Ինքնաթիռային միջադեպից ընդամենը 2 օր անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը որոշել է 2016թ. հունվարի 1-ից դադարեցնել Թուրքիայի հետ գործող ոչ վիզային ռեժիմը: