Մակունցը դրժել է խոստումը, խնդիր չկա, վերսկսում եմ հացադուլը. Հովհաննես Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Ազգային ժողովի այգում շարունակում է փետրվարի 3-ից սկսած հացադուլը։ Նախապես հայտնի էր դարձել, որ այսօրվանից նաև ջրադուլ է սկսելու, սակայն ընկերների հորդորից հետո հետ է կանգնել այդ որոշումից։

Factor.am-ի հետ զրույցում կինոռեժիսորն ասում է, որ ֆիլմի ֆինանսավորման դադարեցումն ապօրինի է, և դա է իրեն դրդել դիմելու դատարան:

«Մեր հակառակորդները ձգձգում են դատական գործընթացը՝ հասկանալով, որ ձգձգելով տապալում են ֆիլմը։ Մարտի 1-ից մենք պետք է սկսենք մեր նկարահանումների նախապատրաստական աշխատանքները, վերջ այլ տարբերակ չկա»,- նշում է կինոռեժիսորը։

Սա կինոռեժիսորի առաջին հացադուլը չէ։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց և երաշխիքներ ստանալուց հետո, կինոռեժիսորը դադարեցրեց հացադուլը, այդուհանդերձ, փետրվարի 3-ից վերսկսեց։

«Հայաստանի կինոյի պատմության մեջ իմ ֆիլմն արտասահմանից ամենամեծ աջակցություն ստացածն է։ Պետությունը մեզ 70 միլիոն դրամ պետք է տա, որպեսզի շարունակենք ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Լիլիթ Մակունցի հետ հանդիպում ենք ունեցել, սակայն նա դրժել է իր խոստումը, խնդիր չկա․ վերսկսում եմ հացադուլը»,- ընդգծում  է Հովհաննես Գալստյանը։

Հիշեցնենք, որ  «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են դեռ 2015-ին և Հովհաննես Գալստյանն Ազգային կինոկենտրոնի հետ պայմանագիր է կնքել առ այն, որ վերջինս 2016-18թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչև 30%-ը՝ 88 մլն դրամ:  Կարճ ժամանակ անց, սակայն, Մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ կանոնակարգ է փոխվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան