ԱԱԾ-ականները կկրթվեն Ռուսաստանում․ «Լավագույն ավանդույթները շարունակվո՞ւմ են». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային Ժողովի պատգամավորները տարօրինակ ոչինչ չեն տեսնում այն բանում, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում աշխատել ցանկացողները կարող են կրթություն ստանալ Ռուսաստանի համապատասխան ուսումնական հաստատություններում:

«Ռուսական ծառայությունները, որոնք մատուցվել են դաշնակից երկրներին, այդ թվում ԱԱԾ, միշտ եղել են որակյալ»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը։

Տեղեկացնենք, որ օրերս մեր ԱԱԾ-ն հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ կադրերի համալրման նպատակով կազմակերպում է մեր քաղաքացիների ուսուցումը Ռուսաստանի համապատասխան հաստատություններում։ Իշխանական պատգամավոր Գոռ Գևորգյանի համոզմամբ, սա խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է․ «Մենք, վերջիվերջո, չպետք է մոռանանք, որ Ռուսաստանի հետ համագործակցում ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ռուսաստանի հետ ներգրաված ենք նաև ԵՏՄ տարածաշրջանում։ Այսինքն՝ Ռուսաստանը, անկախ որևէ բանից, մեր կողմից պետք է ընկալվի հզոր դաշնակից»։

Պարոն Գևորգյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում այստեղ, ըստ նրա, մեր ԱԱԾ-ն արդեն իսկ նկատի է ունեցել հնարավոր սպառնալիքը, որ ռուսները կարող են հավաքագրել մեր ուսանողին։ Բայց նա չի ողջունում, որ ԱԱԾ-ն նման հայտարարություն է հրապարակել։

«Պարզապես, որ հիմա ամեն ինչը դարձել է շատ թափանցիկ, որը միգուցե էնքան էլ նպատակահարմար չէ, հաշվի առնելով այդ արված արտահայտության գաղտնիությունը, ստրատեգիական նշանակությունը, ուստի հասանելի է դարձել թե՛ լրագրողներին, թե՛ հանրությանը»,- պարզաբանում է պարոն Գևորգյանը։

Իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վահագն Հովակիմյանի համոզմամբ, վտանգավոր ոչինչ չկա Ռուսաստանի հատուկ ծառայությունների դպրոցներում սովորելու և Հայաստան վերադառնալու մեջ։

«Դրսում կրթվածը վաղը գալիս դառնում է նախարար, որը պետական գաղտնիքին տիրապետող անձ է, ինչ է, էդ դեպքում որ դրսում է կրթվել, մենք նրան նայենք որպես շպիո՞ն»,- տարակուսում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ըստ պարոն Հովակիմյանի, ուղղակի մեր հատուկ ծառայությունների մեթոդոլոգիան ընդհանուր խորհրդային մեթոդոլոգիան է, ահա ինչու մերոնք հենց ռուսական դպրոցներում են դա սովորում․«Մենք չունենք էդ համակարգը հատուկ ծառայությունների համար բարձրագույն որակավորման, որպեսզի սեփականն ունենանք»։

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը փոքրիկ դժգոհություն ունի այն առումով, որ մերոնք սովորում են միայն ռուսական դպրոցներում։

«Ճիշտ կլինի, որ ԱԱԾ-ն մեր ՊՆ-ից վերցնի փորձը, և նաև այլ երկրների հետ փորձեն պայմանագրեր կնքել, որ մեր անվտանգության մասնագետները իրենց գիտելիքները չստանան մի երկրի բուհից կամ մի ծառայության փորձից»,- առաջարկում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ի դեպ, 5 օր առաջ խոսելով Ազգային անվտանգության ծառայողների, մասնավորապես՝ նրա ստորաբաժանում համարվող սահմանապահ զորքերի հագուստի փոփոխության մասին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ փոփոխության անհրաժեշտությունը բացատրում էր այսպես. «Մեր քաղաքացիները, առաջինը ում հետ շփվում են սահմանին, սահմանապահ զորքերն են, և նրանց զինվորական համազգեստով խիստ փողկապով, հին, հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ լավ մթնոլորտ էր տիրում»։

Մհեր Արշակյան