Արփինե Հովհաննիսյանը երբևիցե չի դիմել և չի առաջարկել իր հետ հանդիպել. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Տիկին Հովհաննիսյանն ինձ հետ երբևիցե կապ չի հաստատել և չի առաջարկել հանդիպել, և հետևաբար ես չեմ մերժել, քանի որ առաջարկ չի եղել:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ չի հանդիպել ԵԽԽՎ նախկին պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ։

«Պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ պատվիրակության կազմի հաստատման հաջորդ օրը։ Ես նաև նշեմ, որ որևէ անձի հետ՝ ներառյալ նախկին իշխանության ներկայացուցչի հետ հանդիպելու և փորձի փոխանակման խնդիր չունեմ, եթե դրա նպատակը ՀՀ շահերի սպասարկումն է»,-ասաց պատվիրակության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր  փորձը և արժեքավոր տեղեկությունները Ռուբեն  Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ և ձևաչափ, քան «Ֆեյսբուքն» է, չունեցավ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան