ԱԺ խորհրդի նիստն անցել է լարված. «Իմ քայլը» ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին «վտարել է» ՆԱՏՕ-ի և «Սևծովյան» հանձնաժողովներից

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովի խորհրդի նիստն անցել է լարված մթնոլորտում: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ թեժ բանավեճ է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների միջև: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում քննարկվում է, թե միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում որ խմբակցությունից ովքեր են լինելու:

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ պատվիրակություններում պետք է ամենից շատ լինեն իրենց պատգամավորները, քանի որ ժողովուրդն իրենց է վստահության քվե տվել: Արդյունքում «Իմ քայլը» կարևոր միջազգային հանձնաժողովներում չի ընդգրկել ընդդիմությանը:

Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը զրուցեց ԱԺ խորհրդի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա, ըստ էության, հաստատեց այն տեղեկությունները, որ «Իմ քայլը» ցանկանում է պատվիրակությունների կազմում մեծ թվով պատգամավորներ ունենալ:

«Խորհրդի նիստն անցել է բավականին բուռն և ակտիվ քննարկումներում: Եթե մարդիկ մտածում են, որ խորհրդի նիստերը պետք է անցնեն մենաստանային լռության պայմաններում՝ այդպես չէ: Ամեն մեկս մեր տեսակետն ու մոտեցումներն ունեինք: Մենք և «Լուսավոր Հայաստանն» այլ մոտեցում էինք առջարկում, «Իմ քայլն»՝ այլ: Երկու մոտեցումները դրեցին քվեարկության, բայց, քանի որ «Իմ քայլը» մեծամասնություն էր, անցավ իրենց առաջարկությունը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք այն մոտեցումն ունեն, որ պետք է բոլոր պատվիրակություններում բոլոր խմբակցություններից ներկայացուցիչ լինի: Սակայն կան պատվիրակություններ, որտեղ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից պատգամավորներ չկան: «Օրինակ, ՆԱՏՕ-ի պատվիրակությունում ԲՀԿ-ի ներկայացուցիչ չկա, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ԼՀԿ-ն չունի ներկայացուցիչ: Մեր մոտեցումը սա էր, նախնական համաձայնություն, կարծես թե, կար, բայց որոշակի կոնսենսուսի բացակայությունը բերեց նրան, որ քվեարկության արդյունքում հաստատվեց այն տարբերակը, որն օրակարգ բերել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ստացվում է, որ երկու կարևոր հարթակներում ներկայացված չի լինում խորհրդարանական ընդդիմադիր ուժերից որևէ մեկը: Մեզ համար այս սկզբունքն ընդունելի չէ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

 

ԱԺ խորհրդի նիստը շարունակվելու է նաև այսօր:

Հայկ Վարդանյան